Cover Image
փակիր այս գիրքըՂուլյան Ալբերտ Գարեգինի (1938)
Դիտել փաստաթուղթըԱ. Գ. ՂՈՒԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱ. Գ. ՂՈՒԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ալբերտ Գարեգինի Ղուլյանը ծնվել է 1938թ. Ղարաչինար (Ադրբեջ. ՍՍՀ) գյուղում ուսուցիչների ընտանիքում։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը “աստղաֆիզիկա” մասնագիտության գծով։ Ա.Գ. Ղուլյանը նշանակվել է Աշխատանքի Բյուրականի աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնում։ 1960թ. ռադիոաստղագիտության բաժնի հետ միասին փոխադրվել է աշխատանքի Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտ (ք.Աշտարակ)։

Ա.Գ. Ղուլյանի գիտական հետազոտությունները կապված են անտենաների բնութագրերի ուսումնասիրության ճշգրիտ մեթոդների մշակման հետ, որը հիմնված է տիեզերական աղբյուրների աղմկային ռադիոճառագայթման ընդունման համար՝ մեծ զգայնությամբ ընդունիչ սարքեր ստեղծելու վրա։ Այդ բնագավառում կատարած գիտական հետազոտությունների արդյունքներով 1975թ. Ա.Գ. Ղուլյանը պաշտպանել է «Կոսմիկական կապի անտենաների բնութագրերի ուսումնասիրությունը ռադիոաստղագիտական մեթոդներով» թեմայով, «Ռադիոֆիզիկա» մասնագիտությամբ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման թեզ։

1978 թվականին, ՀՀ ԳԱԱ Նախագահության մրցույթով Ա.Գ. Ղուլյանը նշանակվել է ՌՖԷԻ-ի կիրառական ռա դիոաստղագիտության (2000թ.-ից՝ Կիրառական ռադիոֆի զիկայի) լաբորատորիայի վարիչ։ Նրա ղեկավարությամբ լաբորատորիայում մշակվել են անտենաների բնութագրերի չափման նոր մեթոդներ, որոնք ապահովում են մեծ ճշտություններ, հաճախականությունների (0,6 –15) ԳՀց տիրույթում աղմուկային ազդանշանի ընդունման համար. ստեղծվել են մեծ զգայնությամբ ընդունիչ սարքեր։ Ստեղծված ընդունիչ սարքերն իրենց բնութագրերով չեն զիջում աշխարհի խոշորագույն կենտրոնների լավագույն նմուշներին, ավելին, շահագործման հարմարավետությամբ ավելի գերադասելի են։

Նախկին Սովետական Միության հատուկ որոշումների համաձայն՝ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, մասնավորապես կիրառական ռադիոաստղագիտության լաբորատորիան, Երկրի խոշորագույն գիտական կենտրոնների, ինչպիսիք են՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների, Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտների, ինչպես նաև Բնական ռեսուրսների ուսումնասիրության պետական կենտրոնի, Տիեզերական սար քաշինության գիտատեխնիկական միավորման ճյուղային ինստիտուտների հետ Ա.Գ. Ղուլյանը մասնակցել է «Վեգա», «Ֆոբուս», «Կոսմոս», «Պրիրոդա», «Օկեան» և այլ միջազգային գիտատեխնիկական ծրագրերին։

Ա.Գ. Ղուլյանի ղեկավարությամբ կիրառական ռադիոաստղագիտության լաբորատորիայում ստեղծված նոր ռադիոաստղագիտական մեթոդների զգայուն ընդունիչ սարքերի միջոցով մեծ ճշտությամբ չափվել են նախկին Խորհրդային միության տիեզերական կապի համար ստեղծված բոլոր անտենաների բնութագրերը։

1990թ., ամփոփելով կատարած հետազոտությունները, Ա.Գ. Ղուլյանը պաշտպանում է դոկտորական թեզ «ԳԲՀ տիրույթում ռադիոընդունիչ սարքերի ստեղծումը, ռադիոաստղագիտական մեթոդների մշակումը հեռավոր կապի անտենաների բնութագրերի չափման համար» թեմայով։

Ա.Գ. Ղուլյանը առաջատար գիտական ամսագրերում հրատարակված 130-ից ավելի գիտական աշխատությունների, ինչպես նաև չափման մեթոդների և չափիչ սարքերի վերաբերյալ 20 հեղինակային վկայագրերի հեղինակ է։ Նրա ղեկավարությամբ իրականացվել են մի շարք գրանտային ծրագրեր (ՄԳՀԿ, Սորես)։

Լայն գիտական գործունեությանը զուգընթաց Ա.Գ. Ղուլյանը կատարում է նաև մանկավարժական աշխատանք։ 1980թ.-ից սկսած անընդմեջ նա դասախոսություններ է կարդացել Երևանի ճարտարագիտական համալսարանի ռադիոսարքավորումների ամբիոնում։ 1992թ.-ից Երևանի ճարտարագիտական համալսարանի «Ռադիոսարքավորում ներ» ամբիոնի պրոֆեսոր է եղել։

Ա.Գ. Ղուլյանը մեծ հոգատարություն է ցուցաբերել երիտասարդ գիտնականների պատրաստման գործում. նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 7 թեկնածուական թեզ։

Ա.Գ. Ղուլյանը գիտության և տեխնիկայի ասպարեզում Հայկական ՍՍՀ Պետական, և 2011թ. Հանրապետության Նախագահի մրցանակների դափնեկիր է, արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի։ Հաշվի առնելով Ալբերտ Գարեգինի Ղուլյանի մեծ ավանդը ռադիոֆիզիկայի հիմնական պրոբլեմներից մեկի՝ գերբարձր հաճախությունների տիրույթում մեծ զգայնության աղմուկային ազդանշանների ընդունիչ համակարգերի ստեղծման բնագավառում, անտենաների բնութագրերի ուսումնասիրության համար նոր ռադիոաստղագիտական մեթոդների մշակման և Կիրառական աստղագիտության լաբորատորիայում կատա րած մեծ ծավալի կիրառական աշխատանքների կազմակերպչական գործունեությունը, ինչպես նաև հասարակական և մանկավարժական գործունեությունը, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտական խորհուրդն առաջադրել է նրա թեկնածությունը ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի իսկական անդամ ընտրվելու համար։