Cover Image
この本を閉じるՂուլյան Ալբերտ Գարեգինի (1938)
ドキュメントを見るԱ. Գ. ՂՈՒԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
ドキュメントを見るԱ. Գ. ՂՈՒԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
フォルダーを開き、コンテンツを見るՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1938թ մայիսի 30-ին ծնվել է Ալբերտ Գարեգինի Ղուլյանը Ադրբեջանական ՍՍՌ Շահումյանի շրջանի Ղարաչինարգյուղում, ծառայողի (ուսուցիչների) ընտանիքում։
1945-1955 թթ. սովորել և ավարտել է Ղարաչինարի միջնակարգ դպրոցը։
1955 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։
1960 թ. Ավարտել է ԵՊՀ-ի ֆիզ.-մաթ. ֆակ.-ը “աստղաֆիզիկա” մասնագիտության գծով:
–նշանակվել է աշխատանքի Բյուրականի աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնում:
–բաժնի հետ տեղափոխվել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ (ք. Աշտարակ)։
1961 թ. շնորհվել է կրտսեր գիտաշխատողի կոչում։
1965 թ. նշանակվել է առաջատար ինժեներ։
1966 թ. գլխավոր ինժեներ-ռադիոֆիկիկոս։
1970 թ. գիտական խմբի ղեկավար։
1975 թ.ից Հայաստանի ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի բաժնի վարիչ։
- պաշտպանել է թեկնածուական թեզ։
- դասավանդում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։
1978 թ.-ից Նշանակվել է ինստիտուտի Կիրառական ռադիոաստղագիտության լաբորատորիայի վարիչ։
1980 թ.-ից դասախոսել է ԵՃՀ-ի ռադիոսարքավորումների ամբիոնում,
– արժանացել է ավագ գիտական աշխատողի կոչման “ռադիոֆիզիկա, քվանտային ռադիոֆիզիկա” մասնագիտությունների գծով։
1988 թ. շնորհվել է դոցենտի գիտ. կոչում ռադիոսարքավորումների ամբիոնում։
- ՀԽՍՀ պետ. մրցանակի դափնեկիր:
1990 թ. պաշտպանել է դոկտորական թեզ, շնորհվել է ֆիզ.-մաթ գիտ. դոկտորի գիտական աստիճան։
2000 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
2011 թ. Հանրապետության Նախագահի մրցանակի «Անանիա Շիրակացու» և «Գարեգին Նժդեհի» մեդալների դափնեկիր։
2014 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամ։