Cover Image
փակիր այս գիրքըՂափանցյան Գրիգոր Այվազի (1887-1957)
Դիտել փաստաթուղթըԳ. Ա. ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ա. ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Գրիգոր Այվազի Ղափանցյանը ծնվել է 1887 թ. փետրվարի 2-ին Աշտարակում, որտեղ էլ ստացել է նախնական երկամյա կրթություն։ Վախճանվել է 1957 թ. մայիսի 3-ին Երևանում։
1899 թ. կրթությունը շարունակելու նպատակով մեկնել է Պետերբուրգ։
1908 թ. Պետերբուրգում գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ։
1909 թ. տեղափոխվել է Պետերբուրգի Պետական համալսարանի Արևելյան ֆակուլտետի հայերեն-վրացերեն բաժինը։
1913 թ. առաջին կարգի դիպլոմով ավարտել է Պետերբուրգի համալսարանը։
1913-1917 թթ. Ղափանցյանը աշխատել է Էջմիածնի ճեմարանում, ուր դասավանդել է ընդհանուր լեզվաբանություն և հայերենի համեմատական քերականություն։
1914 թ. մասնակցել է Անիի՝ Նիկողայոս Մառի կազմակերպած, պեղումներին։
1917-1921 թթ. դասավանդել է Երևանի գիմնազիայում։
1918 թ. մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին:
1914 թ. «Արարատ» ամսագրում լույս է տեսնում նրա գիտական առաջին աշխատանքները՝ «Հնագույն մի քանի հուշարձաններ», «Լեզվաբանական դիսցիպլիններ և լեզու»։
1917 թ. Էջմիածնի ճեմարանի փակվելու պատճառով տեղափոխվել է Երևան։
1921–1941 թթ. դասավանդել է Երևանի Պետական համալսարանում։
1925 թ. լույս են տեսել նրա հայագիտական և լեզվաբանական կարևոր նշանակություն ունեցող հինգ տասնյակ աշխատություններ։
1930 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում:
1931 թ. լույս է տեսել նրա տքնաջան աշխատանքի արդյունքը՝ «Chetto Armeniaca»-ն։
1942 թ. արժանացել է վաստակավոր գիտական գործչի և բանասիրական գիտությունների դոկտորի կոչումներին։
1943 թ. Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հիմնադրումից հետո՝ Ակադեմիայի հիմնադիր անդամ, ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
1943-1949 թթ. ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի նախագահ։
1944-1946 թթ. Ն. Մառի անվան Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1950-1956 թթ. Լեզվի ինստիտուտի տնօրեն։