Ակադեմիկոս Ռուբեն ՍարգսիՎարդանյանը ծնվել է 1949թ. մարտի 20-ին, Երևանում:
1966 թ.- ոսկե մեդալով ավարտել է Տ. Գ. Շևչենկոյի անվան №42 միջնակարգ դպրոցը:
1966 թ.- ընդունվել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ, որը ավարտել է գերազանցությամբ 1971թ.:
1969 թ.- երեկոյան հերթափոխով աշխատանքի է ընդունվել ՀՍՍՀ ԳԱ ՆՕՔԻ
ռենտգենոկառուցվածքային անալիզի լաբորատորիայում:
1971 թ. ընդունվել է ասպիրանտուրա (ԽՍՀՄ, ԳԱ ՕՔԻ, Մոսկվա)՝ պրոֆ. Վ. Ֆ. Կուչերովի
ղեկավարությամբ:
1974թ.- սահմանված ժամկետից վաղ, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1984 թ.- ԽՍՀՄ ԲԳԱ Դեղագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն,
ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Ա. Վ. Վալդմանի նախաձեռնությամբ ԽՍՀՄ ԳՏՊԿ
թիրախային ֆինանսավորում է հատկացվել ՀՍՍՀ ԳԱ ՆՕՔԻ՝ Ռ. Ս. Վարդանյանի
լաբորատորիայի ստեղծման համար:
1985թ.- պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:
1988 թ.- ԽՍՀՄ ԲՈՀ-ը շնորհել է նրան պրոֆեսորի գիտական կոչում:
1990 թ.- ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1992-1998 թթ.- վարել ՀՀ ԱՆ Դեղամիջոցների և Բժշկական տեխնոլոգիաների
գործակալության (ԴԲՏԳ) տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:
1995 թ.- իր լաբորատորիայի մի մասը տեղափոխել է ԵՊՀ քիմիայի
ֆակուլտետ, որտեղ հիմնադրել և ստեղծել է դեղագործական քիմիայի ամբիոն, որը
հետագայում վերափոխվել է ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի:
1996թ.- ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
2002 թ.- հետազոտական դրամաշնորհ ստանալով, Ռ. Ս. Վարդանյանը տեղափոխվել է
ԱՄՆ՝ Արիզոնայի համալսարան, գիտաշխատողի կարգավիճակով:
2004 թ.- ընտրվել է Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր:
2006թ.- «Elsevier» հրատարակչությունը լույս է ընծայել Ռ. Ս. Վարդանյանի «Synthesis of
Essential Drugs» գիրքը:
2016թ.- «Elsevier» հրատարակչությունը լույս է ընծայել Ռ. Ս. Վարդանյանի թվով երրորդ
գիրքը` «Synthesis of Best-Seller Drugs»,
2017 թ.՝ չորրորդը`«Piperidine-Based Drug Discovery»՝ «Heterocyclic Drug Discovery»
մատենաշարի առաջին հատորը:
2022 թ.- լույս են տեսել «Heterocyclic Drug Discovery» մատենաշարի երկրորդ և
երրորդ հատորները՝ «Imidazole-Based Drug Discovery» և «Fused Pyrimidine-Based Drug
Discovery» :