Cover Image
close this bookՀամբարձումյան Վիկտոր Համազասպի (1908-1996)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 18-ին, Թիֆլիսում, հայ մտավորական Համազասպ Ասատուրի Համբարձումյանի ընտանիքում: Վախճանվել է 1996 թ. օգոստոսի 12-ին Երևանում:
1924 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը Թիֆլիսում և ընդունվել Լենինգրադի Պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը:
1925 թ. փոխադրվել է Լենինգրադի Պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի երկրորդ կուրսը:
1925-28 թթ. Լենինգրադի Պետական համալսարանի ուսանող:
1926 թ. տպագրվել է Ն. Ա. Կոզիրևի հետ միասին կատարած ''Eine Methode der Bestimmung der Höne der Sonnenfakeln…'' առաջին գիտական աշխատանքը, գերմանական ''Zeitschrift für Astrophysik'' գիտական հանդեսում:
1928 թ. ավարտել է Լենինգրադի Պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը աստղագիտություն մասնագիտության գծով և ընդունվել Պուլկովյան աստղադիտարանի ասպիրանտուրան:
1931 թ. ավարտել է ասպիրանտուրան և հրավիրվել դասախոսելու Լենինգրադի Պետական համալսարանում, շարունակելով գիտական աշխատանքը Պուլկովյան աստղադիտարանում:
1931-32 թթ. Պուլկովյան աստղադիտարանի գիտական քարտուղար:
1931-34 թթ. Լենինգրադի Պետական համալսարանի դոցենտ:
Կարդում է մի շարք հատուկ և ընդհանուր կուրսեր, այդ թվում առաջին անգամ ՍՍՌՄ-ում՝ տեսական աստրոֆիզիկայի կուրսը:
1934 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1934-46 թթ. Լենինգրադի Պետական համալսարանի աստրոֆիզիկայի ամբիոնի վարիչ և պրոֆեսոր:
1935 թ. առանց դիսերտացիայի պաշտպանության շնորհվել է ֆիզիկա- մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան:
1939 թ. ընտրվել է ՍՍՌՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ:
1939-41 թթ. Լենինգրադի Պետական համալսարանի աստղադիտարանի տնօրեն:
1940 թ. ընդունվել է Սովետական Միության Կոմունիստական պարտիայի շարքերը:
1941-43 թթ. Լենինգրադի Պետական համալսարանի պրոռեկտոր՝ գիտական գծով:
- Լենինգրադի Պետական համալսարանի էվակուացված ֆիլիալի պետ՝ Ելաբուգա քաղաքում (Թաթարական ԱՍՍՌ)։
1943 թ. ընտրվել է Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի իսկակից անդամ:
1943-1947 թթ. Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի վիցենախագահ:
1944 թ. Երևանի Պետական համալսարանի աստրոֆիզիկայի ամբիոնի վարիչ:
1944-46 թթ. Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Երևանի աստղադիտարանի տնօրեն:
1944 թ. Հայկական ՍՍՌՄ Գիտությունների ակադեմիայի «Զեկույցներ»-ի պատասխանատու խմբագիր:
1944 թ. ՍՍՌՄ Գիտությունների ակադեմիայի ''Астрономический журнал''-ի խմբագրական կոլեգիայի անդամ:
1944 թ. պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով՝ գիտական բեղմնավոր գործունեության և գիտական կադրերի պատրաստման գործում աչքի ընկնող ծառայությունների համար (Լենինգրադի Պետական համալսարանի 125-ամյակի կապակցությամբ):
1945 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով՝ գիտության զարգացման գործում աչքի ընկնող ծառայությունների համար (ՍՍՌՄ Գիտությունների ակադեմիայի 220-ամյակի կապակցությամբ):
1946 թ. Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն:
1946 թ. արժանացել է Ստալինյան երկրորդ կարգի մրցանակի՝ պղտոր միջավայրերում լույսի ցրման նոր տեսության ստեղծման համար:
- ՍՍՌՄ Գիտությունների ակադեմիայի կողմից գործուղվել է Լոնդոն՝ Իսահակ Նյուտոնի ծննդյան 300-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար:
1947 թ. ՍՍՌՄ Գիտությունների ակադեմիայի հոբելյանական սեսիայում կարդացած «Աստղերի էվոլյուցիան և աստրոֆիզիկան» զեկուցման մեջ առաջին անգամ հրապարակել է տվյալներ իր կոմից հայտնագործած նոր տիպի աստղային համակարգությունների՝ աստղասփյուռների վերաբերյալ:
1947-1993 թթ. Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ:
- ընտրվել է Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի դեպուտատ:
- ընտրվել է Ամերիկյան աստղագիտական ընկերության պատվավոր անդամ:
1947 թ. Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման հայկական ընկերության վարչության նախագահ:
1948 թ. Սովետական պատվիրակության անդամ Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 7-րդ համագումարում (Ցյուրիխ), որտեղ ընտրվել է Միության փոխնախագահ:
1948-55 թթ. Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) փոխնախագահ:
1948 թ. Հայաստանի Կոմունիստական պարտիայի Կենտրոնական Կոմիտեի անդամ:
1949 թ. Խաղաղության կողմնակիցների Համամիութենական կոնֆերանսում՝ Հայկական ՍՍՌ պատվիրակության ղեկավար (Մոսկվա):
1950 թ. արժանացել է Ստալինյան առաջին կարգի մրցանակի նոր տիպի աստղային համակարգությունների՝ աստղասփյուռների հայտնագործման համար (իր աշակերտ Բ. Ե. Մարգարյանի հետ միասին):
- ՍՍՌՄ Գիտությունների ակադեմիայի կողմից գործուղվել է Բեռլին՝ Գերմանական Գիտությունների ակադեմիայի 250-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար:
- Մասնակցել է ՄԱՄ-ի Գործադիր կոմիտեի Ստոկհոլմի սեսիային:
- Սովետական պատվիրակության ղեկավար՝ աստղագիտական հաստատություններին նվիրված Փարիզի միջազգային կոնֆերանսում:
1950 թ. ՍՍՌՄ Գերագույն Սովետի դեպուտատ:
1951 թ. մասնակցել է ՄԱՄ-ի Գործադիր կոմիտեի Փարիզի սեսիային:
1952 թ. ՍՍՌՄ Գիտությունների ակադեմիայի կոսմոգոնիայի հանձնաժողովի նախագահ:
1952 թ. մասնակցել է Խաղաղության պաշտպանության՝ ժողովուրդների Վիեննայի համաշխարհային կոնգրեսին:
- Սովետական պատվիրակության ղեկավար՝ Միջազգային աստղադիտարան միության 8-րդ համագումարում (Հռոմ):
- Մասնակցել է Սովետական Միության Կոմունիստական Պարտիայի 19-րդ համագումարին:
1953 թ. ընտրվել է Անգլիական թագավորական աստղագիտական ընկերության պատվավոր անդամ:
- Սովետական պատվիրակության ղեկավար Գալակտիկայի կառուցվածքին (Գրոնինգեն, Հոլանդիա) և աստղային սպեկտրներին (Փարիզ) նվիրված Միջազգային աստղագիտական խորհրդակցություններում:
- Ընտրվել է Լյեժի (Բելգիա) Թագավորական գիտական ընկերության թղթակից- անդամ:
- Ընտրվել է ՍՍՌՄ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
- Պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով՝ անբասիր աշխատանքի և երկարատև ծառայության համար:
1954 թ. մասնակցել է ''Կարծր մասնիկները՝ երկնային մարմիններում'' պրոբլեմին նվիրված Միջազգային աստղագիտական խորհրդակցությանը Լյեժում (Բելգիա):
1954 թ. Լոնդոնի համալսարանի հրավերով այցելել է Անգլիա և այնտեղ կարդացել աստղային դինամիկայի հարցերին նվիրված մի քանի դասախոսություն:
Բացի այդ դասախոսությունից, Մանչեստրի, Էդինբուրգի և Սենտ Էնդրյուսի համալսարաններում անց է կացրել աստրոֆիզիկական կոլոկվիումներ :
1955 թ. ՍՍՌՄ Գերագույն Սովետի պառլամենտական պատվիրակության կազմում այցելել է Գերմանական Դեմոկրատական Ռեսպուբլիկա:
- Հելսինկիում մասնակցել է Խաղաղության ասամբլեայի աշխատանքներին:
1956 թ. Լենինյան մրցանակների կոմիտեի անդամ:
1956 թ. ընտրվել է Ավստրիական Գիտությունների ակադեմիայի թղթակից -անդամ:
- Արժանացել է ֆրանսիական աստղագիտական ընկերության Ժանսենի անվան մեդալի՝ գիտական ծառայույունների համար:
- Մասնակցել է Սովետական Միության Կոմունիստական պարտիայի 20-րդ համագումարին:
1957 թ. Ավստրիական Գիտությունների ակադեմիայի հրավերով մասնակցել է Ակադեմիայի տարեկան գիտական ժողովին: Վիեննայի, Ինսբրուկի ու Գրացի համալսարաններում և Վիեննայի աստղադիտարանում կարդացել է մի քանի դասախոսություն:
- ընտրվել է գերմանական Գիտությունների ակադեմիայի (Բեռլին) թղթակից- անդամ:
- մասնակցել է միգամածությունների գազային դինամիկայի հարցերին նվիրված միջազգային խորհրդակցությանը (Քեմբրիջ, ԱՄՆ):
- այցելել է ամերիկյան խոշորագույն՝ Մաունտ Պալոմարի, Մաունտ Վիլսոնի և Լիկի աստղադիտարանները, որտեղ կարդացել է մի քանի դասախոսություն:
1958 թ. ընտրվել է Արվեստների և Գիտությունների Ամերիկյան ակադեմիայի (Բոստոն) օտարերկրյա պատվավոր անդամ:
- մասնակցել է Սոլվեյի կոնգրեսին (Բրյուսել)՝ նվիրված արտագալակտիկ աստղագիտւթյան կարևորագույն պրոբլեմներին, որտեղ հանդես է եկել «Գալակտիկաների էվոլյուցիայի մասին» զեկուցումով:
1959 թ. ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:
- Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության:
- բնախույզների՝ «Լոեպոլդինայի» ակադեմիայի անդամ:
- Կանադայի թագավորական աստղագիտական ընկերության պատվավոր անդամ:
- պարգևատրվել է ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերության՝ Կատերինա Բրյուսի անվան Ոսկե մեդալով՝ աստղագիտության բնագավառում ներդրված խոշորագույն ծառայությունների համար:
1960 թ. պարգևատրվել է Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերության Ոսկե մեդալով տեսական աստղաֆիզիկային և աստղագիտությանը նվիրված աշխատությունների համար:
- ընտրվել է ՍՄԿԿ XXII համագումարի պատգամավոր:
1961-1964 թ թ. Միջազգային աստղագիտական միության նախագահ:
1963 թ. շնորհվել է Ավստրալիայի (Կանբերա) Ազգային համալսարանի գիտությունների դոկտորի honoris causa կոչում:
- գործուղվել է ԱՄՆ (Վաշինգտոն, Բոստոն, Փասադենա)՝ մասնակցելու ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի 100-ամյակին նվիրված տոնախմբություններին:
1964 թ. մասնակցել է Միջազգային աստղագիտական միության XII համագումարին (ԳՖՀ, Համբուրգ) որպես Սովետական պատգամավորական խմբի ղեկավար:
- «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիր:
1964-1987 թթ. «Աստղաֆիզիկա» համամիութենական հանդեսի գլխավոր խմբագիր:
1965 թ. շնորհվել է Փարիզի համալսարանի honoris caus դոկտորի գիտական աստիճան:
- Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հրավերով (Բուդապեշտ) դասախոսություններ է կարդացել Ակադեմիայում և Բուդապեշտի աստղագիտական աստղադիտարանում:
1965-1974թթ. Հայկական սովետական հանրագիտարանի (ՀԱ) գլխավոր խմբագիր:
1966 թ.ՍՄԿԿ XXIII համագումարի պատգամավոր:
- ընտրվել է Գիտական Միությունների Միջազգային խորհրդի գործադիր կոմիտեյի անդամ (Բոմբեյում):
1967 թ. շնորհվել է Լիեժի համալսարանի (honoris causа) գիտությունների դոկտորի գիտական աստիճան (Բելգիա):
- շնորհվել է Պրահայի համալսարանի դոկտորի գիտական աստիճան:
- ընտրվել է Իտալիայի Դեյի Լինչեյի Ազգային ակադեմիայի անդամ:
- որպես Սովետական պատվիրակության ղեկավար` մասնակցել է Աստղագիտության Միջազգային 13-րդ սիմպոզիումին (Պրահայում):
1968 թ. շնորհվել է Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչում պարգևատրելով «Մուրճ ու մանգաղ» Ոսկե մեդալով` գիտությանը մեծ ծառայությունների և ծննդյան 60-ամյակի առթիվ:
1968 թ. շնորհվել է Վրաստանի Հանրապետության Գիտության վաստակավոր գործչի կոչում:
- Ավստրիայի (Վիենա) 14-րդ Միջազգային Փիլիսոփայական կոնգրեսում հանդես է եկել «Արդի բնագիտությունը և փիլիսոփայությունը» զեկուցումով:
- մասնակցել է Գիտական Միությունների Միջազգային խորհրդի Գլխավոր ասամբլեային` ընտրվելով Միության նախագահ:
1968-1972 թթ. Գիտական Միությունների Միջազգային խորհրդի (Փարիզ) նախագահ:
1968, 1978 թ. շնորհվել է «Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս»ի կոչումը:
1969 թ. գիտության բնագավառում ունեցած հաջողությունների համար պարգևատրվել է Կիրիլի և Մեդոֆի 1-ին աստիճանի շքանշանով` Բուլղարիայի ԺողովրդականՀանրապետության ժողովրդական Ժողովի նախագահության կողմից:
- ընտրվել է Լոնդոնի Թագավորական աստղագիտական ընկերության պատվավոր անդամ:
- ընտրվել է Քեմբրիջի (Անգլիա) փիլիսոփայական ընկերության պատվավոր անդամ:
1970 թ. «Գիտելիք» Համամիութենական ընկերության նախագահության կողմից պարգևատրվել է Ա. Ի. Վավիլովի. անվան մեդալով` քաղաքական և գիտական գիտելիքների մասսայականացման գործում ցուցաբերած ծառայությունների համար:
- մասնակցել է «Գալակտիկաների կորիզներ» սիմպոզիումին (Իտալիա, Հռոմ)` հանդես գալով բացման զեկույցով:
- որպես Սովետական պատվիրակության ղեկավար` մասնակցել է Միջազգային աստղագիտական 14-րդ սիմպոզիումին (Անգլիա, Բրայտոն):
- ընտրվել է Հոլանդիայի Թագավորական ակադեմիայի անադմ:
- գործուղվել է Իսպանիա (Մադրիդ)` մասնակցելու Գիտական Միությունների Միջազգային խորհրդի Գլխավոր ասամբլեային, որտեղ հանդես է եկել ԳՄՄԽ-ի գործունեության մասին հաշվետու զեկուցումով: Վերընտրվել է ԳՄՄԽ-ի նախագահ:
- Սլովակիայի Գիտությունների ակադեմիայի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով` մարդկությանը ցուցաբերած մեծ ծառայությունների և գիտական ու հասարակական լայն գործեունեության համար:
- ՀՍՍՀ նախարարների խորհրդին կից Գիտության և տեխնիկայի գծով Պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի նախագահ:
1971 թ. ՍՄԿԿ XXIV համագումարի պատգամավոր:
- ԱՄՆ-ի Կոնգրեսի հրավերով` որպես ԳՄՄԽ-ի նախագահ մասնակցել է Գիտության և տիեզերագնացության զարգացմանը նվիրված քննարկումներին Վաշինգտոնում:
- այցելել է Գրին-Բենկի ռադիոաստղագիտական աստղադիտարան:
- ընտրվել է Դանիայի Թագավորական ակադեմիայի անդամ:
- Գերմանիայի Գիտությունների ակադեմիայի կողմից (ГДР, Берлин) պարգևատրվել է Հելմհոլցի անվան մեդալով` բնական գիտությունների բնագավառում ունեցած հաջողությունների համար:
- ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կողմից պարգևատրվել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեդալով` աստղաֆիզիկայի և աստղագիտության բնագավառում խոշորագույն նվաճումների համար:
1972 թ. Քյոլնի համալսարանի հրավերով Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում (Քյոլն, Բոնն, Մյունխեն, Հեյդելբերգ)` որպես ՀՍՍՀ ԳԱ պատգամավորության ղեկավար, հանդես է եկել Բյուրականի աստղադիտարանի աշխատանքների մասին զեկուցումով:
- ԳՄՄԽ-ի գործունեության մասին հաշվետու զեկուցումով հանդես է եկել ԳՄՄԽ-ի Գլխավոր ասամբլեայում (Ֆինլանդիա, Հելսինկի):
1973 թ. ընտրվել է Շվեդիայի Փագավորական ակադեմիայի պատվավոր անդամ:
- Շնորհվել է Տորունի` Ն. Կոպերնիկոսի անվան համալսարանի գիտությունների դոկտորի (honoris causa) կոչում (Լեհաստան):
1974 թ. ընտրվել է Նյու-Յորքի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ:
- ընտրվել է Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ:
- շնորհվել է Լա-Պլատայի (Արգենտինա) համալսարանի գիտությունների դոկտորի (honoris causa) կոչում:
1988-1996 թթ. Բյուրականի աստղադիտարանի պատվավոր տնօրեն:
1988 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակի:
1989-1991 թթ. ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավոր: ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի անդամ:
1994 թ. արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման:
1994-1996 թթ. ՀՀ ԳԱԱ պատվավոր նախագահ:
1994-1996 թթ. Ռուսաստանի Դաշնության ԳԱ խորհրդական:
1995 թ. «Աստղային համկարգերի դինամիկայի կառուցման շարքի» համար արժանացել է Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի: