Cover Image
close this book168 Ժամ
close this folder168 Ժամ 2009
close this folder168 Ժամ 2009 04
View the documentday 18: Գիտական մրցանակ

day 18: Գիտական մրցանակ

Գիտական մրցանակ // 168 Ժամ. - Երևան, 2009. - 18/04 - www.168.am/
Բանալի բառեր:
Գիտություն
Անոտացիա:
Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաեւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 16-ի հրամանագրով հիմնվել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` մրցանակը շնորհվելու է աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից: Մրցանակը տրվելու է երկու տարին մեկ անգամ, եւ մրցանակաբաշխության առաջին տարին համարվելու է 2010 թվականը: Նախատեսված է, որ մրցանակի չափը լինելու է 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: