![]() | 168 Ժամ |
![]() | ![]() | 168 Ժամ 2014 |
![]() | ![]() | 168 Ժամ 2014 10 |
Խաչատրյան, Ամալի
«Կա շատ ակտիվ աստղագիտություն, չկա ֆինանսավորում» / Ամալի Խաչատրյան // 168 ժամ. - Երևան, 2014. - 12/10 - 168.am/
Անոտացիա:
Հայկական աստղագիտական ընկերությունը հոկտեմբերին պատրաստվում է երեք միջոցառում իրականացնել Հայաստանում: Դրանք կլինեն և՛ ուսուցողական, և՛ գիտաժողովների տեսքով: Հոկտեմբերի 7-9-ը Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով գիտաժողով: Դրան կհաջորդեն պրոֆեսիոնալ աստղագետների այցերը դպրոցներ, իսկ դպրոցական աշնանային արձակուրդներին` հոկտեմբերի 19-26-ը ընկած ժամանակահատվածում, կկազմակերպվի գիտաճամբար 12-15 տարեկան երեխաների համար: Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը մեզ հետ զրույցում պատմեց հոկտեմբերյան միջոցառումների, աստղագիտության, հայ գիտնականների ու Բյուրականի աստղադիտարանի մասին: