Cover Image
փակիր այս գիրքըԳալոյան Գալուստ Անուշավանի (1927-2003)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ա. ԳԱԼՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ա. ԳԱԼՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գալուստ Անուշավանի Գալոյանը ծնվել է 1927 թ. մարտի 1-ին Արթիկի շրջանի Փոքր Պարնի գյուղում (այժմ` Արագածոտնի մարզի Անուշավան գյուղ): Վախճանվել է 2003 թ. օգստոսի 21-ին Երևանում։
1945 թ. ավարտել է Արթիկի շրջանի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցը և ընդունվել ԵՊՀ:
1948-1950 թթ. Երևանի պետհամալսարանի ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտողար:
1950 թ. ավարտել է Երևանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
1950-1952 թթ. ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար` ագիտացիայի և պրոպագանդայի գծով:
1952-1955 թթ. ՍՄԿԿ կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտ:
1955 թ. շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1955-1958 թթ. ՍՄԿԿ ԿԿ առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի ավագ գիտաշխատող:
1958-1963 թթ. ՍՄԿԿ ԿԿ առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի դիրեկտորի գիտ. գծով տեղակալ և կուսակցության պատմության սեկտորի վարիչ:
1963 թ. շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1963-1979 թթ. ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն:
1964 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1964-1967 թթ. ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի՝ գիտության և տեխնիկայի գծով Լենինյան մրցանակ շնորհող կոմիտեի անդամ:
1971 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1970 թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին կից`գիտության և տեխնիկայի գծով Պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1979-1982 թթ. ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտողար, նախագահության անդամ:
-«ՍՍՀՄ-Չեխոսլովակիա» պատմաբանների հանձնաժողովի անդամ:
1982 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1982-1986 թթ. ՀԽՍՀ ԳԱ բաժանմունքի ակադեմիկոս-քարտողար:
1982-1989 թթ. Հայաստանի խաղաղության պաշտպանության հանրապետական կոմիտեի նախագահ, խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի նախագահության անդամ:
1985 թ. ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր:
1986 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1986-1988 թթ. ՀԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ:
1988 թ. շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1988-1990 թթ. ՀԿԿ կենտկոմի քարտողար:
1991-1994 թթ. ՀՀ ԳԱ փոխպրեզիդենտ:
1994 թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական:
1994-2003 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահության ընտրովի անդամ:
1998-2003 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր խմբագրական-հրատարակչական խորհրդի (ԽՀԽ) նախագահ: