Cover Image
この本を閉じるԿոստանյան Ռադիկ Բենիկի (1940)
ドキュメントを見るՌ. Բ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
ドキュメントを見るՌ. Բ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
フォルダーを開き、コンテンツを見るՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռադիկ Բենիկի Կոստանյանը ծնվել է 1940 թ.- ապրիլի 7-ին ՀՍՍՀ Դիլիջան քաղաքում:
1947 թ.- ընդունվել, իսկ 1957 թ.- ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1957 թ.- ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ:
1962 թ.- ավարտել է համալսարանը և նշանակվել աշխատանքի ֆիզիկայի ֆակուլտետում:
1962-1972 թթ.- աշխատել է ֆիզիկայի ֆակուլտետի ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում ավագ վարպետի, ավագ ինժեների և վարող ինժեների պաշտոններում:
1967 թ.- Մոսկվայում հրատարակվել է «Оптические генераторы на твердом теле» մենագրությունը(А. Л. Микаелян, М. Л. Тер-Микаелян и Ю. Г. Турков):
1972 թ.- տեղափոխվել է ՀԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ:
1975 թ.- պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ռեզոնանսային միջավայրով անցնող ռուբինային ՕՔԳ-ի ճառագայթման բնութագրերի ուսումնասիրությունը»:
1978 թ.- ից աշխատել է ինստիտուտում իր իսկ կողմից հիմնադրված Պինդ-մարմնային լազերների և լյումինեսցենցիայի (հետագայում՝ Լազերային ֆիզիկայի և սպեկտրոսկոպիայի) լաբորատորիայի վարիչի պաշտոնում:
1978 թ.- պարգևատրվել է ՀԳԱ Գովեստագրով:
1980 թ.-ից եղել է Խորհրդային Միության քվանտային էլեկտրոնիկայի գծով կոորդինացիոն խորհրդի թիվ 1 – պինդմարմնային լազերների սեկցիայի անդամ, ՖՀԻ գիտական խորհրդի անդամ, ԲՈՀ-ի մասնագիտացված խորհրդի անդամ, քարտուղար, նախագահ, ՀՀ ԲՈՀ-ի ԵՊՀ-ին կից «Լազերային ֆիզիկա», «Օպտիկա» և «Ռադիոֆիզիկա» մասնագիտություններով ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված խորհրդի անդամ, Միջազգային լազերային ասոցիացիայի ԱՊՀ երկրների «Լազերների ֆիզիկա» և «Գիտական սարքաշինություն» մասնագիտությունների միջազգային էքսպերտների կոլեգիայի անդամ:
1992 թ.- պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝«Էրբիում պարունակող բյուրեղների հատկությունների ուսումնասիրումը և նրանց հիմքով նոր լազերների ստեղծումը»:
1992 թ.- շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
են “Новое поколение твердотельных лазеров” /А. М. Прохоров // Успехи физических наук. – 1986. – Т. 148, Вып. 1, “Лазер на кристаллах итрий-эрбий-алюминиевого граната” // Труды ИОФАН. – М: Наука, 1989. – Т. 19:
2006 թ.- դարձել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
2009 թ.- արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի ղեկավարվող բնութագրերով լազերային ակտիվ և ոչ գծային օպտիկական նյութերի ստեղծման և հետազոտման համար:
2009 թ.- ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Ա. Մ. Պրոխորովի անվան Ճարտարագիտական ակադեմիայի արտասահմանյան անդամ և ակուստիկ ալիքների միջոցով սառը պլազմայի բնութագրիչների կառավարման մեթոդի ստեղծման, նշված բնագավառում հիմնարար և կիրառական արդյունքների ստացման համար համահեղինակների հետ դարձել է Ճարտարագիտական ակադեմիայի Պրոխորովյան մրցանակաբաշխության դափնեկիր:
2013 թ.- պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ Վաստակագրով:
2014 թ.- ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
2015 թ.- շնորհվել պրոֆեսորի կոչում:
2016 թ.- դարձել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ և ընտրվել ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: