Cover Image
aizvērt šo grāmatuՍիմոնյան Հրաչիկ Ռուբենի (1928-2016)
Skatīt dokumentuՀ. Ռ. ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՀ. Ռ. ՍԻՄՈՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը ծնվել է 1928 թ. դեկտեմբերի 8-ին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2016թ. հունվարի 29-ին։
1936-1946 թթ. Եղել է Գորիսի միջնակարգ դպրոցի աշակերտ։ 1947-1952 թթ. – Երևանի պետական համալսարանի ուսանող և շրջանավարտ։
1952-1953 թթ. –ՀԿԿ Գորիսի կուսշրջկոմի օրգան շրջանային «Որոտան» թերթի պատասխանատու քարտողար։
1953-1956 թթ. – ՀԿԿ կուսշրջկոմի ագիտացիայի և պրոպագան դայի բաժնի հրահանգիչ-պրոպագանդիստ։
1954-1956 թթ. – ՀԿԿ 26 կոմիսարների անվան շրջկոմի անդամ։
1956-1957 թթ. – ՀԿԿ կուսշրջկոմի ագիտացիայի և պրոպագան դայի բաժնի վարիչ։
1957 թ. – Տուրիստական ուղևորություն ԳԴՌ։
1957-1959թթ. – ՀԿԿ Գորիսի շրջկոմի քարտողար,
– Գորիսի քաղա քային սովետի դեպուտատ։
1959-1962 թթ. –ՍՄԿԿ կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտ։
1962-1966 թթ. –ՍՄԿԿ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի ավագ գիտաշխատող։
1966-1973 թթ. –ՀԿԿ կենտկոմի դասախոսական խմբի ղեկավար։
1968 թ. – Տուրիստական ուղևորություն ԱՄՆ։
1972 թ. – Տուրիստական ուղևորություն Եգիպտոս։ 1973-1977 թթ. – ՀԿԿ կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի առաջին տեղակալ։
1974 թ. – Գործուղում Լիբանան՝ որպես ՀԿԿ կենտկոմի պատվիրակության ղեկավար։
1976 թ. –Գործուղում Ճապոնիա՝ որպես ՀԿԿ կենտկոմի պատվիրակության ղեկավար։
1976-1981 թթ. – ՀԿԿ վերահսկիչ հանձնաժողովի անդամ։
1977-1990 թթ. –ՀԿԿ կենտկոմի կուսպատմության ինստիտուտի ՍՄԿԿ կենտկոմին առընթեր ՄԼԻ մասնաճյուղի դիրեկտոր։
1980-1994 թթ. –ՀՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։
1981 թ. – Գիտական գործուղում Չեխոսլովակիա։
1981-1991 թթ. –ՀԿԿ կենտկոմի անդամ։
1990-1994 թթ. –ՀՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի վարիչ։
1991-1993 թթ. –Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեի նախագահ։
1994- 2006 թթ. –ՀՀ ԳԱԱ պրեզիդենտի խորհրդական, գիտության պատմության հանձնաժողովի նախագահ։
1999-2003 թթ. - ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի վարիչ։