Cover Image
փակիր այս գիրքըՄանթաշյան Ադոլֆ Հայրապետի (1932-2021)
Դիտել փաստաթուղթըԱ. Հ. ՄԱՆԹԱՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱ. Հ. ՄԱՆԹԱՇՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը ծնվել է 1932թ. օգոստոսի 16-ին Երևանում։ Վախճանվել է 2021թ. ապրիլի 9-ին Երևանում։
1939թ. Ընտանիքով տեղափոխվել են Թբիլիսի։
1951թ. Միջնակարգ դպրոցի շրջանավարտ,
–Երևանի պոլիտեխնիկական ինտ-ի քիմիկա տեխնոլոգիական ֆակուլտետի ուսանող։v
1956թ. Ինստիտուտը գերազանցությամբ ավարտած շրջանավարտ,
–Աշխատանքը ինստիտուտի «Քիմիական տեխնոլոգիայի պրոցեսներ և ապարատներ» ամբիոնում։
1956-1958թթ. Երևանի Պոլիտեխնիկական ինտ-ի«պրոցեսներ և ապարատներ» ամբիոնի ավագ լաբորանտ։
1958թ. Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ։
1962թ. Թեկնածուական ատենախեսության պաշտպանություն, վերադարձ Երևան,
–ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինտ-ի լաբորատորիայի գլխավոր ինժեներ։
1963թ.-ից ԵրՊԻ-ի դասախոս։
1963-1972թթ. ՀՍՍՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի գիտական քարտուղար։vz
1966-1970թթ. ԵրՊԻ-ի տեսական քիմիայի ամբիոնի դոցենտ (համատեղությամբ)։
1969թ., 1982թ. Գիտ. գործուղում Հունգարիա (որպես Միջազգային գիտաժողովի մասնակից)։
1970թ. Արժանացել է «Աշխատանքային արիության մեդալ»-ով՝ ի նշանավորումն՝ Վ.Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի։
1972թ. Գիտ. գործուղում ԳԴՀ (ՀԽՍՀ ԳԱ պատվիրակության կազմում)։
1972թ. Նորաստեղծ «Այրման պրոցեսների» սեկտորի վարիչ։
1973թ. Այլ նորաստեղծ՝ «Ածխաջրածինների օքսիդացման» սեկտորի գիտական ղեկավար և լաբորատորիայի վարիչ։
1974թ. Դոկտորական ատենախոսության պաշտպանություն։ 1975-1977թթ. ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի վերակառուցումը ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, այդ ինտ-ի փոխտնօրեն գիտական գծով։
1976թ. Արժանացել է ՀՍՍՀ Պետական մրցանակի։
1976թ. Գիտ. գործուղում Անգլիա։
1977, 1979, 1981,1983, 1989թթ. Գիտ. գործուղում Լեհաստան (որպես Միջազգային գիտաժողովի մասնակից)։
1977թ. Շնորհվել է պրոֆեսորի կոչում «քիմիական ֆիզիկա» մասնագիտության գծով։
1981.-1996 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարան(ՀՊՃՀ)) ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ,
- ՀՊՃՀ-ի` ՀՀ ԳԱԱ քիմ. ֆիզ. ին-տի գիտ. ուսում. բազայի ղեկավար:
1987թ. ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1988թ. Գիտական գործուղում Ռումինիա (որպես միջազգային կոնգրեսի մասնակից)։
1989թ. Գիտական գործուղում Շվեյցարիա։
1990թ. Ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
1993, 1994թթ. Գիտական գործուղում ԱՄՆ։
1994թ. –ՀՀ ԳԱԱ իսկական անդամ «ֆիզիկական քիմիա» մասնագիտությամբ։
2003թ. - ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։
2000-2003, 2006թ.- ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
2006թ. - ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. քիմ. ֆիզիկայի ինտ-ի տնօրենի խորհրդական։