Cover Image
close this bookԱզատամտություն
close this folderԱզատամտություն 2008
close this folderԱզատամտություն 2008 09
View the documentday 30: Մկրտչյան, Գայանե. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԸ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ

day 30: Մկրտչյան, Գայանե. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԸ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ

Մկրտչյան, Գայանե.

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԸ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ/ Գ. Մկրտչյան // Ազատամտություն. - Երևան, 2008. - 30/09 – Օրաթերթ
Անոտացիա:
Մեր գիտնականներն արդարացիորեն դժգոհում են, որ իրենք զրկված են էլեկտրոնային բաժանորդագրությունից: Մինչդեռ՝ ամերիկյան, եվրոպական գրադարաններում այլևս թղթային կրիչների վրա ամսագրեր չենք տեսնի:Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի տասնմեկ հարկանի շենքը 78 թվականից՝ կառուցումից ի վեր, չէր նորոգվել: Մութ տարիներին ամեն ինչ քանդվեց, փլուզվեց, ամիսներ ձգվող ձմեռներից հետո սանհանգույցը շարքից դուրս էր եկել, մի խոսքով՝ վիճակն աղետալի էր:Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանր պատկերավոր արտահայտությամբ՝ «հին, գյուղական գրադարան հիշեցնող շենքը հարիր չէր 21-րդ դարի պահանջներին, ու տհաճ էր թե՛ աշխատողների, թե՛ ընթերցողների համար»: Տիգրան Զարգարյանը ներկայացնում է շենքի նորոգման պատմությունը. «Հայ բարեգործական ընդհանուր միությունը 60 հազար դոլար է տրամադրել՝շենքի մուտքը, մի քանի հարկի սանհանգույցը նորոգելու, դռները փոխելու, քարտադարանը նորոգելու համար: ժամանակակից տեսք են ստացել ընթերցասրահները, հանգստի սենյակները: Փոխվել է կցակառույցի տանիքը (նախկինում անձրևը լցվում էր ընթերցասրահներ ու ընթերցողների գլխին): Կառավարության միջնաժամկետ ծրագրով էլ կահույք ու համակարգիչներ ենք ձեռք բերել, ու հիմա ունենք ժամանակակից գրադարան՝ մաքուր ու լուսավոր»:Մաքուր, լուսավոր գրադարան ունենալը դեռ չի նշանակում, թե գրադարանը ժամանակակից է, որովհետև գործառույթն այլ է: Բավարարո՞ւմ է գրադարանը ակադեմիայի գիտական երեսուն ինստիտուտներին, երիտասարդ գիտնականներին, ընթերցողներին: Պարզվում է՝ ո՛չ. գիտական ողջ աշխարհը էլեկտրոնային կրիչներ է կիրառում: Առավելությունները բազմաթիվ են թղթի համեմատ՝ թուղթը թանկ է, տեղ է գրավում, բազմաֆունկցիոնալ փնտրման հնարավորություն չի տալիս: Գիտնականի գրածը մինչև թղթով տեղ հասնի, ամիսներ կարող է տևել, իսկ էլեկտրոնային փոստը հնարավորություն է տալիս, որ ողջ աշխարհը կես ժամ անց արվածի՝ գյուտի, գիտնականի մասին իմանա: