Cover Image
close this bookՄկրտչյան Ալպիկ Ռաֆայելի (1937-2019)
View the documentԱ. Ռ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Ռ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1937թ. փետրվարի 16-ին ՀՀ Սևանի շրջանի Ծաղկունք գյուղում ծառայողի ընտանիքում ծնվել է Ա.Ռ. Մկրտչյանը։ Վախճանվել է հոկտեմբերի 23-ին 2019թ., Երևանում։
1954-1959 թթ. Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող։
1959-1962 թթ. Ավագ տեխնիկ-լաբորանտ,կրտսեր գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։
1961-1964 թթ. ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ (Մոսկվա)։
1965-1968 թթ. ՀԽՍՀ ԳԱ ԿԳՀ Ֆիզիկա-տեխնիկական լաբորատորիայի ավագ ինժեներ, առաջատար ինժեներ և ավագ գիտաշխատող։
1968-1971 թթ. ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստի տուտի ավագ գիտաշխատող։
1970 թ. Գիտական գործուղում Հունգարիա։
1971-1973 թթ. ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնին կից ֆիզիկա-տեխնիկական կենտրոնի ղեկավար։
1972 թ. – Գիտական գործուղում ՀԺՀ, ԳԴՀ։
1973 թ. – ՉՍԽՀ։
1973-1974 թթ. Լաբորատորիայի վարիչ ՀԽՍՀ հաշվապահական կենտրոնում։
1974-1979 թթ. Խմբի ղեկավար, սեկտորի վարիչ ռադիացիոն ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում։
1976 թ. Գիտական գործուղում ԲԺԴՀ։
1979-1980 թթ. Խտացված միջավայրերի գիտահետազոտական ինստիտուտի և ԵՊՀ-ի տնօրենի տեղակալ՝ գիտության գծով։
1980-1985 թթ. ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների բաժնի ղեկավար։
1983 թ. Շնորհվել է ֆիզ.-մաթ. գիտ.-ների դոկտորի գիտական աստիճան։
1983-2011 թթ. «Տեղեկագիր ԳԱ, (սեր. Ֆիզիկա)» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։
1984 թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական սարքաշինության ամբիոնի հիմնադիր վարիչ :
1985-2016 թթ. ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, ապա՝ խորհրդական:
1986-1987թթ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ(գիտական գծով)։
1989 թ. Գիտական գործուղում ԳՖՀ, Իտալիա։
1998 թ. Նոր տիպի գրամմայի ստացումը, և ի պատիվ հայազգի գիտնական Ա.Ռ. Մկրտչյանի, գերմանացի գիտնականները այն անվանեցին «Ալպիկոգրամմա»։
1996 թ. Շնորհվել է ակադեմիկոսի պատվավոր կոչում։
1997-2006թթ. ՀՀ ԱԱ Նախագահության անդամ։