Cover Image
փակիր այս գիրքըՎարդանյան Սարգիս Համբարձումի (1917-1997)
Դիտել փաստաթուղթըՍ. Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըՍ. Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սարգիս Համբարձումի Վարդանյանը ծնվել է 1917 թ. սեպտեմբերի 20-ին, Շուլավերում (ներկայումս՝ Վրաստանի Մարնեուլի շրջանի Շահումյան ավան)։ Վախճանվել է 1997 թ. ապրիլի 2-ին Երևանում:
1936 թ. ավարտել է Շուլավերի միջնակարգ դպրոցը:
1936-1937 թթ. աշխատել է որպես ուսուցիչ Բրդաձոր գյուղի դպրոցում:
1937-1941 թթ. Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի ուսանող:
1941-1946 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1943 թ. պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով:
- Ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
1944 թ. պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով:
1945 թ. պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով:
1946-1949 թթ. ՍՍՀՄ ԳԱ Ի.Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտ:
1949 թ. շնորհվել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1951-1955 թթ. ՍՍՀՄ ԳԱ Ի.Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի դոկտորանտ:
1953-1968 թթ. ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի ացետիլենի քիմիայի լաբորատորիայի վարիչ:
1955 թ. շնորհվել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1955-1967 թթ. կարդացել է «Չհագեցած միացությունների քիմիայի» հատուկ կուրս Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում:
1963 թ. տեսական և կիրառական քիմիայի 14-րդ միջազգային գիտաժողովի պատգամավոր Լոնդոնում:
1964 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1967 թ. կարդացել է ացետիլենի քիմիայի գծով դասախոսություններ Փարիզի գիտահետազոտական կենտրոններում և բուհերում:
1967-1970 թթ. ՀՍՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի չհագեցած միացությունների հիմքի վրա կատարվող կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզի լաբորատորիայի վարիչ:
1969 թ. հետերոցիկլիկ միացությունների քիմիային նվիրված 11-րդ միջազգային կոնգրեսի պատգամավոր Մոնպելիեում (Ֆրանսիա):
1970 թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար` ի նշանավորումն Վ.Ի. Լենինի ծննդյան 100 – ամյակի» մեդալով:
1970-1987 թթ. ՀՍՍՀ ԳԱ Ա.Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն:
1971 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1974 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1974 թ. Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրական խորհրդի անդամ:
- Կոնֆորմացիոն անալիզի 9-րդ միջազգային գիտաժողովի պատգամավոր Օտտավայում:
1975 թ. հետերոցիկլիկ միացությունների քիմիային նվիրված միջազգային կոնգրեսի պատգամավոր Զագրեբում (Հարավսլավիա):
1976 թ. բնական միացությունների քիմիայի 4-րդ հնդկա-սովետական գիտաժողովի պատգանավոր Լակնաու քաղաքում (Հնդկաստան):
- Մասնակցել է Գերմանական Դեմոկրատական Հանրապետության քիմիական ընկերության գիտաժողովին (Լայպցիգ):
1977 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
1977-1987 թթ. ՀՍՍՀ ԳԱ քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ:
1978 թ. «Химико-фармацевтический журнал»- ի խմբագրական խորհրդի անդամ:
- Պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով:
- Պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ ,,Վաստակագրով,,` գիտության զարգացման մեջ ներդրած վաստակի համար:
- Ացետիլենի քիմիայի գծով դասախոսություններ է կարդացել ԳՖՀ-ում` օրգանական քիմիայի յոթ ինստիտուտների հրավերով:
1979 թ. դասախոսություններ է կարդացել ,,Աբջոն,, և ,,Սինտեքս,, ֆիրմաների հրավերով (ԱՄՆ):
1980 թ. բնական միացությունների քիմիայի 11-րդ միջազգային գիտաժողովի պատգամավոր (Կանարյան կղզիներ):
1981 թ. բնական միացությունների քիմիայի 5-րդ հնդկա-սովետական գիտաժողովի պատգամավոր Պունա քաղաքում (Հնդկաստան):
1982 թ. բնական միացությունների քիմիայի 12-րդ միջազգային գիտաժողովի պատգամավոր (Կանարյան կղզիներ):
1983 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1984 թ. հետերոցիկլիկ միացությունների քիմիայի 8-րդ միջազգային կոնգրեսի պատգամավոր Բրատիսլավայում (Չեխոսլովակիա):
1985 թ. պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի երկրորդ շքանշանով:
1987-1994 թթ. ՀՍՍՀ ԳԱ քիմիական և երկրաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար և ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ:
1988-1997 թթ. «Հայկական քիմիական ամսագրի» գլխավոր խմբագիր:
1994-1997 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդակ: