Cover Image
close this bookԱռաքելյան Բաբկեն Նիկոլայի (1912-2004)
View the documentԲ. Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԲ. Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բաբկեն Նիկոլայի Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Մրգաշատ (նախկին Գեչրլու) գյուղում։ Վախճանվել է 2004 թ. օգոստոսի 16-ին Երևանում։
1931 թ. ավարտել է Երևանի գյուղատնտեսական տեխնիկումը։
1931-1933 թթ. աշխատել է Եղեգնաձորի շրջանում իբրև ագրոտեխնիկ։
1938 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
1938-1941 թթ. ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատմության ինստիտուտի ասպիրանտ։
1941 թ. շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
- ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի պատմության ինստիտուտի ավագ գիտական աշխատող։
1942-1946 թթ. ծառայել է Սովետական բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
1943 թ. պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
1945 թ. պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։
1949-1959 թթ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի հնագիտության սեկտորի վարիչ։
1955 թ. շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1957 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
1958-1990 թթ. «Պատմա-բանասիրական հանդեսի» խմբագրական կոլեգայի անդամ։
1959-1986 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն։
1960 թ. մասնակցել է պատմաբանների միջազգային XI կոնգրեսին (Ստոկհոլմ)։
- Հաստատվել է Հայկական ՍՍՀ ԳԱ նախագահությանը կից պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և ուսումնասիրման գիտամեթոդական խորհրդի նախագահ։
1963 թ. մասնակցել է դասական հնագիտության միջազգային XIV կոնգրեսին (Փարիզ)։
1965 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։
1968 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
1970-1986 թթ. Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրական կոլեգիայի անդամ և հնագիտության և ազգագրության գիտաճյուղային խորհրդի նախագահ։
1972 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։
1974 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1975 թ. մասնակցել է հայկական արվեստին նվիրված միջազգային սիմպոզիումին (Միլան)։
1976 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1978 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ Պետական մրցանակի։
- Մասնակցել է սոցիալիստական երկրների գիտնականների՝ անտիկ աշխարհի պատմությանը, բանասիրությանը, հնագիտությանը և արվեստին նվիրված միջազգային համաժողովին (Նեսեբր-Բուլղարիա)։
1980 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ «Մեծարման գրով»։
1981 թ. հրավիրվել է ԱՄՆ՝ Կալիֆորնիայի (Լոս Անջելոս) համալսարանում դասախոսություններ կարդալու։
1982 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկրորդ շքանշանով՝ պատմագիտության, գիտական կադրերի պատրաստման բնագավառում ունեցած վաստակի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։
1986 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ Պետական մրցանակի (2-րդ անգամ)։