Cover Image
close this bookԱվետիսյան Աիդա Ավետիսի (1938-2009)
View the documentԱ. Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ա. Ա. Ավետիսյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքում բանվորի ընտանիքում։ Վախճանվել է 2009 թվականի հոկտեմբերի 19 –ին։
1955 թ․ ավարտել է Երևանի Պ. Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցը՝ մեդալով, և ընդունվել Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ։
1960 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի քիմական ֆակոիլտետի օրգանական քիմիայի բաժինը և ընդունվել ԽՍՀՄ ԳԱ Ն. Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան։
1964 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և վերադարձել Երևան։
1965-1966 թթ. եղել է ԵՊՀ-ի քիմական ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի ասիստենտ։
1966-1967 թթ. ԵՊՀ–ի քիմական ֆակոիլտետի օրգանական քիմիայի ամբիոնի ավագ դասախոս։
1967 թ. մասնակցություն է ունեցել մակրոմոլեկուլյար քիմիայի գծով միջազգային գիտաժողովին (Բելգիա)։
1968-1976 թթ. ԵՊՀ–ի քիմական ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ։
1970 թ․ տուրիստական ուղևորություն (ԲԺՀ)։
1974 թ. մասնակցել է մակրոմոլեկուլյար քիմիայի գծով միջազգային գիտաժողովին (Իսպանիա)։
1975 թ. պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել քիմիական գիտությունների դոկտորի աստիճան։
1976 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
1976-1979 թթ. ԵՊՀ-ի քիմական ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր։
1979-2000 թթ. ԵՊՀ-ի քիմական ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։
1985 թ. ԵՊՀ–ի քիմիական ֆակուլտետի դեկան։
1980 թ. տուրիստական ուղևորություն (Ֆրանսիա)։
1982 թ., 1986 թ. մասնակցել է միջազգային գիտաժողովին (ՉՍՍՀ)։
1993 թ. ծառայողական գործուղում Փարիզ։
1994 թ. ծառայողական գործուղում Ռոստոկ՝ Գերմանիա։
1996 թ. Ա. Ա. Ավետիսյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամ։
1996 թ. բնապահպանության ու կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի անդամ։
1999 թ. միջազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ։
2000 թ. ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ։