Cover Image
close this bookՔուչուկյան Արման Թագվորի (1932-2020)
View the documentԱ. Թ. ՔՈՒՉՈՒԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Թ. ՔՈՒՉՈՒԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1932 թ. դեկտեմբերի 11-ին ծնվել է Արման Թագվորի Քուչուկյանը ք. Սոֆիայում (Բուլղարիա)։ Վախճանվել է 2020 թ. հոկտեմբերի 30-ին։
1951-1957թթ. Ուսանել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։
1957 թ.-ից Եղել է Երևանի մաթեմատիկական հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տեխնիկ, ինժեներ, ավագ ինժեներ, առաջատար ինժեներ, լաբորատորիայի վարիչ, գլխավոր ինժեների տեղակալ, բաժանմունքի վարիչ։
1967 թ. Մեկնել է Կանադա (գիտական տուրիզմ)։
1968 թ., 1970 թ. – Անգլիա- գիտական գործուղումներ։
1970 թ. Շնորհվել է Հոբելյանական մեդալ «Աշխատանքային արիության համար»՝ ի նշանավորումն Վ.Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի։
1971 թ. Պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշանով։
1971-1977 թթ. Գործուղվել է ԲԺԴՀ, ԼԺՀ,ՉՍՀ, ՀՍՀ։
1972 թ. ՍՄԿԿ անդամ, ԵրՄՄԳՀԻ-ի Կուսկոմի անդամ։
1974 թ. Հայկական ՍՍՀ Պետական մրցանակ։
1976 թ. Հայկական ՍՍՀ Պետական մրցանակ,
–Գործուղվել է ԱՄՆ ։
1979 թ. Պարգևատրվել է «Վաստակի համար» շքանշանով Լեհաստանի ժողովրդական Հանրապետության կողմից։
1981 թ. – Արժանացել է Հայկական ՍՍՀ Գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ կոչման։
1983 թ. – Լենինյան մրցանակի։
1987 թ.-ից Եղել է Երևանի մաթեմատիկական հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ-գլխավոր ինժեներ (գիտական գծով)։
1985-1989 թթ. Եղել է Երևանի 26 Կոմիսարների շրջանի շրջանային խորհրդի պատգամավոր։
1996 թ. Ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։