Cover Image
close this bookԽոջաբեկյան Վլադիմիր Եղիշի (1929-2012)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Ե. ԽՈՋԱԲԵԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Ե. ԽՈՋԱԲԵԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Եղիշի Խոջաբեկյանը ծնվել է 1929 թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Բասարգեչարի (այժմ` Վարդենիս) շրջանի Չախրլու (այժմ` Խաչաղբյուր) գյուղում: Վախճանվել է 2012 թ. հուլիսի 3-ին Երևանում։
1946 թ. ավարտել է Վարդենիսի միջնակարգ դպրոցը:
1946-1949 թթ. աշխատել է Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցում որպես ավագ ջոկատավար:
1954 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի քաղաքատնտեսության բաժինը:
1955-1960 թթ. աշխատել է Հայպետհրատում` որպես քաղաքական գրականության խմբագիր:
1955-1973 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասիստենտ, դասախոս:
1959 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի հեռակա ասպիրանտուրան «քաղաքատնտեսություն» մասնագիտությամբ:
1960 թ. առ այսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում:
- ընտրվել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատողի պաշտոնակատար:
1963 թ. պաշտպանել է թեկնածուկան թեզ և ստացել տնտեսագիտական թեկնածուի գիտական աստիճան:
1963-1964 թթ. եղել է բժշկական ինստիտուտի դասախոս:
1964 թ. Համամիութենական գիտաժողովի մասնակից Ալմա-Աթայում:
1966 թ. շնորհվել է տնտեսագիտության ավագ գիտաշխատողի կոչում:
1967 թ. ընտրվել է տնտեսագիտության ինստիտուտի ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների բաժնի վարիչ:
1970-1975 թթ. դասախոսել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում:
1970 թ. պարգևատրվել է հոբելյանական մեդալով:
- Լենինգրադում կայացած տնտեսագետների միջազգային գիտաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ:
1973 թ. պարգևատրվել է ՀԽՍՀ ԳԱ «Պատվոգրով»:
- Մասնակցել է ԽՍՀՄ և Ուկրաինական ԽՍՀ Գիտությունների ակադեմիաների միջազգային գիտաժողովին Կիևում:
1974 թ. պարգևատրվել է ՀԽՍՀ ԳԱ նախագահության և ՀԱՄԽ-ի «Սոցիալիստական մրցության 1973 թ. հաղթող»-ի կրծքանշանով:
- ԽՍՀՄ Պետպլանի կոլեգիայի «Հոբելյանական պատվոգրով»:
1974 թ առ այսօր Հայկական հանրագիտարանի բոլոր հատորների տնտեսագիտության գիտաճյուղային խորհրդի անդամ է:
1974 թ. Տնտեսագետների միջազգային գիտաժողովի պատգամավոր Բուդապեշտում:
1975 թ. շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
1975-1977 թթ. ժողովրդական տնտեսության ինստիտուտի պրոֆեսորի պաշտոնակատար:
- Տնտեսագետների համամիութենական գիտաժողովի պատգամավոր Աշխաբադում:
1976 թ.,1978 թ. և 1980 թ. զեկուցումներով հանդես է եկել ԳԴՀ ակադեմիայի կենտրոնական տնտեսագիտության, Լայպցիգի տնտեսագիտոթույան, Դրեզդենի աշխատանքի ինստիտուտներում և Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում:
1977 թ. ստացել է պրոֆեսորի կոչում:
1978 թ. Համամիութենական գիտագործնական գիտաժողովի պատգամավոր Մոսկվայում:
- Պարգևատրվել է ՀԽՍՀ ԳԱ «Պատվոգրով»:
- Պարգևատրվել է Համամիութենական «Գիտելիք» ընկերության «Պատվոգրով»:
1978-1988 թթ. Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի պրոֆեսոր:
1980 թ. ընտրվել է «Գիտելիք» ընկերության Երևանի տնտեսագիտության բաժնի վարիչ:
1980-1991 թթ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների հիմնահարցերի խորհրդի անդամ:
1982 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1983 թ. պարգևատրվել է «Գիտելիք» Համամիութենական միության վարչության նախագահության շնորհակալական պատվոգրով:
1983 թ. ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն:
1985 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ Գիտատնտեսագիտական ընկերության կենտրոնական վարչության համամիութենական մրցանակաբաշխության դիպլոմով` 1984 թ. գերմանացի գիտնականներ Յու.Վազեի, Ռ. Շեֆերի համահեղինակությամբ հրատարակած “Проблемы демографии и воспризводства трудовых ресурсов” լավագույն տնտեսագիտական աշխատանքի համար, աշխատանքի խնայողության ռեզերվների օգտագործման ասպարեզում:
1985-1993 թթ. «Գիտելիք» ընկերության նախագահի տեղակալ:
1986 թ. Համամիութենական գիտագործնական գիտաժողովի մասնակից Մոսկվայում:
1987 թ. Տնտեսագետների գիտագործնական գիտաժողովի մասնակից Թբիլիսիում և Բաքվում` հնդիկ տնտեսագետների հետ:
- Համամիութենական գիտագործնական գիտաժողովի մասնակից (Մոսկվա-Սուզդալ):
1988 թ. Տնտեսագետների միջազգային գիտաժողովի մասնակից Դելիում:
- Տնտեսագետների համամիութենական գիտաժողովի մասնակից Դիլիջանում:
1989 թ. պարգևատրվել է Հայաստանի «Գիտելիք» ընկերության վարչության նախագահության «Վաստակագրով»:
1989-1994 թթ. Երևանի ժողտնտեսության ինստիտուտի պրոֆեսոր:
1990 թ. զեկուցումներով հանդես է եկել Սիդնեյի հայկական համայնքներում:
1990թ.-ից՝ Հայկական համառոտ հանրագիտարանի բոլոր հատորների գիտախմբագրական խորհրդի անդամ:
1994 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
1994 թ. Տնտեսագետների միջազգային գիտաժողովի մասնակից Թեհրանում:
1995 թ. Միջազգային գիտական նստաշրջանի մասնակից Մոսկվայում:
1998 թ. «Կինը և հասարակությունը» երրորդ միջազգային գիտաժողովի մասնակից Ծաղկաձորում:
- Միջազգային տնտեսագիտական գիտական նստաշրջանի մասնակից Մոսկվայում:
- Սոցապ նախարարության գիտագործնական խորհրդի անդամ մինչև 2002թ.:
1999-2006 թթ. ընտրվել է ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն:
1999 և 2008 թթ. արժանացել է Ամերիկյան կեսագրական ինստիտուտի կողմից «Տարվա մարդ» կոչմանը:
- Ռուսաստանի Դաշնության ԳԱ նախագահության միջազգային գիտագործնական գիտաժողովի մասնակից Մոսկվայում:
- Ընտրվել է Ազգային անվտանգության պրոբլեմների գծով գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս:
- Ընտրվել է ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի փիլիսոփայության, տնտեսագիտության և իրավագիտության պրոբլեմային խորհրդի նախագահ:
- ՀՀ կառավարությանն առընթեր «Միգրացիայի և փախստականների վարչությանը» կից մասնագիտական խորհրդի անդամ միչև 2002 թ.:
- ԱՊՀ և Բալթյան երկրների անկախ հետազոտական խորհրդի հարկադիր գաղթի հիմնահարցերին նվիրված 2-րդ միջազգային նստաշրջանի մասնակից:
- «Պրոբլեմի տեորիի ի պրակտիկի ուպրավլենիա» միջազգային ամսագրի ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի կողմից ներկայացուցիչ-անդամ:
2003 թ. կառավարական գիտագործնական նստաշրջանի մասնակից Մոսկվայում:
2003 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
2006 թ. Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, գլխավոր գիտաշխատող, թեմատիկ խմբի ղեկավար։:
2009 թ. պարգևատրվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Ոսկե հուշամեդալով: