Cover Image
փակիր այս գիրքըԱլեքսանդրյան Կարեն Վռամի (1934-2004)
Դիտել փաստաթուղթըԿ. Վ. ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԿ. Վ. ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կարեն Վռամի Ալեքսանդրյանը ծնվել է 1934 թ. հունիսի 20-ին Դիլիջանում։ Վախճանվել է 2004 թ. դեկտեմբերի 27-ին Երևանում։
1951-1956 թթ. Հայկական գյուղատնտեսական: ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետի ուսանող։
1956-1957 թթ. ԽՍՀՄ էլեկտրոարդյունաբերության նախարարության էլեկտրոմեխանիկայի գիտահետազոտական ին.-տի ինժեներ-մեխանիկ։
1957-1958 թթ. ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի նախարարության Անդրկովկասգունմետշին տրեստի մեխանիկական արտադրամասի ավագ վարպետ։
1959 -1962 թթ. ԽՍՀՄ «Պետկոմգյուղտեխնիկա» միութենական միավորման գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ին.-տի ասպիրանտ։
1962-1964 թթ. նույն ին.-տի ավագ գիտական աշխատող։
1964-1966 թթ. - գիտական քարտուղար։
1964 թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1964 թ. ծառայողական գործուղումով աշխատել է Աֆղանստանում։
1965 թ. շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում։ 1972 թ. արժանացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1972 թ. գործուղվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։
1966-1972 թթ. լեռնային հողագործության և մելիորացիայի բաժնի վարիչ։
1970 թ. պարգևատրվել է «Աշխատանքի արիության համար՝ ի նշանավորումն Վ.Ի.Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալով։
1971 թ. պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով։
1972-1977 թթ. ԽՍՀՄ «Պետկոմգյուղտեխնիկա» միութենական միավորման գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ-ի տնօրեն։
1973 թ. պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով»։
1974 թ. ընտրվել է ՀԿԿ Նաիրիի շրջկոմի պլենումի (լրակազմ ժողովի) անդամ։
1975 թ. ընտրվել է աշխատավորների Նաիրիի շրջանային խորհուրդի պատգամավոր։
1976 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման։
1977-1993 թթ. «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման և ԳՀԻ-ի տնօրեն, իսկ 1982 թվականից նաև գյուղատնտեսական մեքենաշինության գլխավոր կոնստրուկտոր։
1979 թ. գործուղվել է Կուբա, Հոլանդիա։
1980 թ. գործուղվել է Հնդկաստան։
1993 թ. ՀՀ արդյունաբերության նախարարության«Գյուղմեքենայացում» գ/արտ. տնտեսական միավորման նախագահ և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ։
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: