Cover Image
close this bookՊետրոսյանց Անդրանիկ Մելքոնի (1906-2005)
View the documentԱ. Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայազգի անվանի գիտնական, ատոմային էներգետիկայի խոշոր մասնագետ Անդրանիկ Մելքոնի Պետրոսյանցը ծնվել է 1906թ. մայիսի 8-ին, Վլադիկավկազում: Վախճանվել է 2005 թ. հոկտեմբերի 2-ին:
1922-1923 թթ. աշխատել է Թբիլիսիում որպես՝ Վրաստանում Հայկական ՍՍՀ տնտեսական ներկայացուցչության ցրիչ:
1925-1928 թթ. աշխատել է Հայկական գինու Պետմառաններում որպես խցանող բանվոր (рабочий - купорщик):
1925 թ. ԼԿԵՄ անդամ:
1928-1930 թթ. Մոսկվայի Բաումանի շրջանի ՀԼԿԵՄ ՇԿ անդամ, «Օսվոբոժդյոննիյ տռուդ» (“Освобожденный труд”) ֆաբրիկայի ՀԼԿԵՄ քարտուղար:
1929-1930 թթ. սովորել է Մոսկվայի արդունաբերատնտեսագիտական ինստիտուտի դասընթացներում (այժմ` Պետական կառավարման համալսարան):
1932 թ. ՍՄԿԿ անդամ:
1933թ. ավարտել է Ուրալի մեխանիկամեքենաշինական ինստիտուտը ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ:
1933- 1939 թթ. աշխատել է Սվերդլովսկի՝ Ս. Օրջոնիկիձեի անվան ծանր մեքենաշինության գործարանում նախ՝ որպես վարպետ, ապա՝ տեղամասի պետ, տեխնիկական բաժնի պետ, գլխավոր ինժեների տեղակալ:
1935 թ. եռամսյա գործուղման է մեկնել Գերմանիա՝ Ուրալի մեքենաշինական գործարանի կողմից (ք. Սվերդլովսկ):
1939թ. հունիսին տեղափոխվել է Մոսկվա և նշանակվել Ծանր մեքենաշինության ժողկոմատի կոլեգիայի անդամ, իսկ 1940թ.՝ ժողկոմի տեղակալ:
1941թ. հունվարին նշանակվել է Հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության ժողկոմի առաջին տեղակալ:
1941թ. հունիսին նշանակվել է Տանկային արդյունաբերության ժողկոմի տեղակալ:
1943-1945 թթ.-ին աշխատել է որպես ԽՍՀՄ Պաշտպանության պետական կոմիտեի անդամի տեղակալ՝ տանկերի արտադրության գծով:
1944թ. արժանացել է ԽՍՀՄ Զինված ուժերի ինժեներա-տեխնիկական ծառայության բարձրագույն սպայական կազմի անվանական՝ ինժեներա-տեխնիկական ծառայության և ինժեներա-տանկային ծառայության գեներալ-մայորի և տանկային զորքերի բարձրագույն հրամանատարական և ղեկավար կազմի գեներալ-մայորի կոչումների:
1945-1947 թթ. եղել է ԽՍՀՄ ԺԿԽ նախագահի տեղակալի օգնական:
1947-1953 թթ. նշանակվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր Առաջին գլխավոր վարչության պետի տեղակալ:
1953-1955 թթ. աշխատել է որպես կոմբինատի տնօրեն նույն համակարգում:
1954-1956 թթ. Սվերդլովսկի Մարզային գործադիր կոմիտեի պլենումի անդամ:
1955 թ. ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1955-1962 թթ. եղել է ԽՍՀՄ միջին մեքենաշինության նախարարի տեղակալ:
1957 թ. Ա. Մ. Պետրոսյանցին շնորհվել է պրոֆեսորի գիտական աստիճան:
1962թ. ԽՍՀՄ Ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի նախագահ:
1964-1969 թթ. Մոսկվայի Արհմիութենական կենտրոնական կոմիտեի անդամ:
1966 թ. ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատգամավոր:
1974թ. Գրենոբլի համալսարանի (Ֆրանսիա) պատվավոր դոկտոր:
1977 թ. ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1977 թ. Շվեդիայի ինժեներական գիտությունների թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ:
1982 թ. ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատվավոր դոկտոր: