Cover Image
close this bookՄովսեսյան Սերգեյ Հովհաննեսի (1928- )
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Հ. ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Հ. ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1928թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն գյուղում ծնվել է ակադեմիկոս Ս. Հ. Մովսեսյանը։
1936-1946թթ. Սովորել և ավարտել է Մեծ-Շեն գյուղի միջնակարգ դպրոցը։
1946-1951թթ. Երևանի Անասնաբուծական և անասնաբուժական ինստիտուտի ուսանող։
1951-1953թթ. ՀՍՍՀ Գյուղմինիստրության Շինուհայրի անասնաբուծական և անասնաբուժական տեղամասի վարիչ (ՀՍՍՀ Գորիսի Շինուհայր գյուղ)։
1953-1955թթ. Երևանի Անասնաբուծական և անասնաբուժական ինստիտուտի պարազիտոլոգիայի ամբիոնի օրդինատոր (ք. Երևան)։
1955-1959թթ. Մոլդովական ՍՍՀ-ի Գյուղատնտեսության մինիստրության Կալարաշի շրջանի գլխավոր անասնաբույժ։
1959-1962թթ. Կ.Ի. Սկրյաբինի անվան Հելմինթոլոգիայի համամիութենական ին-տի(ВИГИС) ասպիրանտ(Մոսկվա) ։
1962-1976թթ. Կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ (ВИГИС,Մոսկվա)։
1963թ. ՍՄԿԿ անդամ։
1972թ. Շնորհվել է կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1974թ. Ընդգրկվել է ՄԱԿ-ի պարազիտոլոգիայի գծով փորձագետների ռեզերվում։
1976թ. Հայկական ՍՍՀ ԳԱ Կենդանաբանության ին-տի տնօրեն և նույն ին-տի Ընդհանուր հելմիթոլոգիայի լաբորատորիայի վարիչ (ք. Երևան)։
1976թ., 1989թ. Գիտական գործուղում ՉՍՍՀ։
1977թ., 1980թ.,1983թ., 1986թ.,1987թ.Գործուղում՝ Բուլղարիա։
1978թ. – Լեհաստան։
1982թ– Շվեյցարիա,
–Ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ «կենդանաբանություն» մասնագիտության գծով։
1983թ. Գիտական գործուղում Անգլիա։
1986թ. – Ֆրանսիա։
1987թ. – Իտալիա։
1988թ. – Հունգարիա։
1989թ. Գիտական գործուղում ԱՄՆ (մասնակից՝ ԱՄՆ-ի հայ ինժեներների և գիտնականների I համագումարին)։
1990թ. Ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ։
1994թ. Ռուսաստանի Դաշնության ԳԱ Պարազիտոլոգիայի ին-տի փոխտնօրեն։
2007թ. Սերգեյ Հովհաննեսի Մովսեսյանը նշանակվել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ղեկավար։