Cover Image
close this bookՂարագյոզյան Կոնստանտին Գրիգորի (1927-2013)
View the documentԿ. Գ. ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԿ. Գ. ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կոնստանտին Գրիգորի Ղարագյոզյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2013 թ. ապրիլին 28-ին Երևանում:
1945 թ. ավարտել է Ֆ. Ձերժինսկու անվան դպրոցը։
1950 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։
1953 թ. ավարտել է նույն ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնին կից ասպիրանտուրան։
1954 թ. պաշտպանել է թեզ «Արյան մակարդունակության պայմանա-ռեֆլեկտորային կարգավորումը» թեմայով, կենսաբանական գիտությունների թեկնածության հայցման համար,
–ընդունվել է ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի լաբորատորիայում կրտսեր գիտաշխատող։
1954-1957 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի բաժանմունքում:
1957-1960 թթ. եղել է ԳԱ կենսաքիմիայի բաժնի գիտքարտուղար և ստացել ավագ գիտաշխատողի կոչում։
1961-1965 թթ. նշանակվել է ԳԱ կենսաքիմիայի նոր կազմակերպված ինստիտուտի տնօրենի տեղակալ ՝գիտական գծով։
1962-1986 թթ. լիպիդների կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ։
1965-1986 թթ. նշանակվել է ՀՍՍՀ ԳԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի փոխտնօրեն։
1967 թ. գիտական գործուղմամբ մեկնել է Ճապոնիա։
1968 թ. պաշտպանել է թեզ «Գլխուղեղի ցերեբրոսպինալ հեղուկի, արյան և լյարդի ֆոսֆոլիպիդները օրգանիզմի տարբեր ֆունկցիոնալ վիճակների ժամանակ» թեմայով՝ կենսաբանական գիտ. դոկտորի աստիճանի հայցման համար։
1969 թ. գիտական գործուղմամբ մեկնել է Իսպանիա։
1971 թ. գիտական գործուղմամբ մեկնել է Կանադա, Բուլղարիա։
1970 թ. արժանացել է «Աշխատանքի արիության համար» մեդալի՝ ի նշանավորումն Վ.Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի։
- շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1974 թ. գիտական գործուղմամբ մեկնել է Իտալիա, ԳՖՀ։
1976 թ. գիտական գործուղմամբ մեկնել է ԳԴՀ։
1977 թ. գիտական գործուղմամբ մեկնել է Դանիա:
1978 թ. գիտական գործուղմամբ մեկնել է ԳԴՀ և Անգլիա։
1979 թ. գիտական գործուղմամբ մեկնել է Հունգարիա։
1980 թ. գիտական գործուղմամբ մեկնել է ԱՄՆ։
1981 թ. գիտական գործուղմամբ մեկնել է Հունաստան, Եգիպտոս, Կիպրոս, Թուրքիա, Բուլղարիա։
1982 թ. ընտրվել է Ռուսաստանի և ՀՀ ԳԱ առընթեր գործող «Նեյրոքիմիա» ամսագրի փոխխմբագիր։
1986 թ. ընտրվել է ՀԳԱ թղթակից-անդամ։
1986-2006 թթ. ՀՍՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի տնօրեն։
1990 թ. նեյրոքիմիկոսների եվրոպական, ամերիկյան եւ միջազգային ընկերության անդամ:
- Ուղեղի հետազոտման միջազգային կազմակերպության հայկական մասնաճյուղի (IBRO) անդամ:
1991 թ. ընտրվել է Տեսական օրգանական քիմիայի միջազգային ընկերության անդամ։
1991 թ. Երևանի բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ։
1991-1993 թթ. համաշխարհային, Եվրոպական և ԱՄՆ-ի նյարդաքիմիկոսների, ինչպես նաև համաշխարհային տեսական օրգանական քիմիայի ասոցիացիայի և ՈՒՎՌՕ-ի անդամ։
1994 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
1995 թ. Նեյրոքիմիկոսների հայկական ընկերության պրեզիդենտ:
1999 թ. ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ:
2000 թ. Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ:
2002 թ. Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի հայկական մասնաճյուղի փոխպրեզիդենտ:
2003 թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» շքանշանով։
2004 թ. ՀՀ ԳԱԱ Նախագահության անդամ:
2004 թ. ստացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագիր:
2006-2013թթ. ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական։
2007-2013 թթ. ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լաբորատորիայի վարիչ:
2012 թ. ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ: