Cover Image
aizvērt šo grāmatuԲունիաթյան Հրաչյա Խաչատուրի (1907-1981)
Skatīt dokumentuՀ. Խ. ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՀ. Խ. ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյանը ծնվել է 1907 թ. մայիսի 1-ին Նոր Բայազետում / Գավառ /: Վախճանվել է 1981 թ. մարտի 19-ին Երևանում:
1925 թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը:
1925 թ. ընդունվել և 1930 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1928-1930 թթ. Երևանի պետհամալսարանի բիոքիմիայի ամբիոնի լաբորանտ:
1930 թ. Երևանի բժշկական ինստիտուտի բիոքիմիայի ամբիոնի ասիստենտ:
1932-1936 թթ. Երևանի բժշկական, մանկավարժական և անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտների դասախոս:
1936 թ. ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1936-1942 թթ. բիոքիմիայի ամբիոնի վարիչ Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում:
1937 թ. ստացել է կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1937-1960 թթ. Երևանի բժշկական ինստիտուտում բիոքիմիայի ամբիոնի վարիչ:
1938-1943 թթ. ՍՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի քիմիական ինստիտուտի բիոքիմիայի սեկտորի վարիչ:
1939 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1940 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1942-1946 թթ. Երևանի պետական համալսարանի ռեկտոր:
1943 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
- Ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
1944-1957 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի բիոքիմիայի սեկտորի վարիչ:
1945 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով:
1946 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով:
1947-1957 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար:
1947-1959 թթ. ՀՍՍՀ ֆիզիոլոգների, բիոքիմիկոսների և դեղագետների ընկերության նախագահ:
1957 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» երկրորդ շքանշանով:
1958 թ. բիոքիմիկոսների Չորրորդ Միջազգային կոնգրեսի պատգամավոր / Վիեննա /:
1958-1961 թթ. ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս քարտուղար:
1960 թ. սովետական բիոքիմիկոսների պատգամավորության ղեկավար / ԱՄՆ /:
1960-1981 թթ. «Биохимия» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:
- Բիոքիմիկոսների միջազգային միության ազգային կոմիտեի անդամ:
1961-1967 թթ. ՀՍՍՀ ԳԱ փոխնախագահ:
1961-1981 թթ. ՀՍՍՀ ԳԱ բիոքիմիայի ինստիտուտի տնօրեն:
1962 թ. ներվային համակարգի բիոքիմիայի հինգերորդ միջազգային սիմպոզիումի պատգամավոր Սենտ-Վոլֆգանգում / Ավստրիա /:
1965 թ. նեյրոքիմիկոսների միջազգային կոնֆերանսի պատգամավոր Օքսֆորդում / Անգլիա /:
1965-1981 թթ. «Յունեսկո»-ին կից ուղեղի հետազոտությամբ զբաղվող միջազգային կազմակերպության անդամ:
1966 թ. հրավիրվել է Ճապոնիա` ուղեղի բիոքիմիայի հարցերի վերաբերյալ սեմինարներ վարելու և զեկուցումներ կարդալու նպատակով:
1967 թ. մասնակցել է Նեյրոքիմիկոսների միջազգային ընկերության ժողովի աշխատանքներին Ստրասբուրգում / Ֆրանսիա /:
1967-1981 թթ. «Вопросы медицинской химии» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:
- ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ:
1969 թ. մասնակցել է Եվրոպական բիոքիմիական ընկերությունների ֆեդերացիայի համաժողովին Մադրիդում:
- Մասնակցել է Նեյրոքիմիկոսների միջազգային ընկերության երկրորդ միջազգային համաժողովին Միլանում / Իտալիա /:
1970 թ. մասնակցել է նեյրոքիմիկոսների միջազգային կոնգրեսին Ինտեռլակենում և Լյուցեռնում / Շվեյցարիա/:
- Հրավիրվել է Հնդկաստան` ուղեղի բիոքիմիայի հարցերի վերաբերյալ դասախոսություններ կարդալու:
1971 թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով:
- Մասնակցել է Նեյրոքիմիկոսների միջազգային ընկերության երրորդ միջազգային համաժողովին Բուդապեշտում:
1972 թ. Եվրոպական բիոքիմիական ընկերությունների ֆեդերացիայի կոնֆերանսի պատգամավոր Ամստերդամում:
- Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, Քյոլնի համալսարանի հրավերով, հանդես է եկել զեկուցումներով:
- Բնախույզների գերմանական ակադեմիայի / Լեոպոլդինա / անդամ:
1973 թ. հրավիրվել է Իսպահան / Իրան /` մասնակցելու բիոքիմիկոսների սիմպոզիումի աշխատանքներին:
- Բիոքիմիկոսների միջազգային կոնգրեսի պատգամավոր Ստոկհոլմում:
1975 թ. մասնակցել է Նեյրոքիմիկոսների միջազգային ընկերության հինգերորդ միջազգային համաժողովին Բարսելոնայում / Իսպանիա /:
1975-1979 թթ. Նեյրոքիմիկոսների միջազգային ընկերության խորհրդի անդամ:
1976 թ. մասնակցել է Բիոքիմիկոսների միջազգային կոնգրեսին Համբուրգում / ԳՖՀ /:
1977 թ. հրավիրվել է Թեհրան` մասնակցելու բիոքիմիկոսների սիմպոզիումի աշխատանքներին:
- Պարգևատրվել է Լենինի շքանշանով:
- Մասնակցել է Նեյրոքիմիկոսների միջազգային ընկերության վեցերորդ գիտական համաժողովին Կոպենհագենում:
1978 թ. մասնակցել է Նեյրոքիմիկոսների Եվրոպական ընկերության երկրորդ համաժողովին Գյոտտինգենում / ԳՖՀ /:
1979 թ. մասնակցել է Բիոքիմիկոսների 11-րդ միջազգային կոնգրեսին Տորոնտոյում / Կանադա /:
1980 թ. մասնակցել է Նեյրոքիմիկոսների միջազգային ընկերության յոթերորդ գիտական համաժողովին Բլեդում / Հարավսլավիա /:
1989 թվականից ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտը կոչվում է Հրաչյա Խաչատուրի Բունիաթյանի անունով: