Cover Image
aizvērt šo grāmatuՋրբաշյան Ռուբեն Տիգրանի (1934-)
Skatīt dokumentuՌ. Տ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՌ. Տ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Տիգրանի Ջրբաշյանը ծնվել է 1934 թ. դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքում։
1952 թ. ավարտել է Երևանի՝ Ձերժինսկու անվան դպրոցը։
1957 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
- աշխատել է ԳԱ ԵԳԻ – ում որպես լաբորանտ։
1958-61 թթ. ուսանել է ասպիրանտուրայում։
1962 թ. աշխատել է որպես կրտսեր գիտ. աշխատող։
1964 թ. ԽՍՀՄ ԳԱ հանքավայրերի երկրաբանության, քարագիտության և երկրաքիմիայի ինստիտուտում (Մոսկվա) պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ նվիրված Հայաստանի հնահրաբխականության հարցերին։
1968-1973 թթ. եղել է ԳԱ ԵԳԻ-ի գիտական քարտուղարը։
1973 թ. ՍՄԿԿ անդամ։
1974-1989 թթ. աշխատել է որպես ավագ գիտ. աշխատող ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում։
1990 թ. ԽՍՀՄ Երկրաբանության մինիստրության Կովկասյան բաժանմունքի ինստիտուտում (Թբիլիսի) պաշտպանել է դոկտորական դիսերտացիա Միջերկրածովային գոտու կենտրոնական հատվածի պալեոգենի հասակի հրաբխականության պրոբլեմների վերաբերյալ։
1989-91 թթ. հրաբխագիտության լաբորատորիայի վարիչ։
1991 թ. ԳԱ ԵԳԻ – ի փոխտնօրեն գիտական գծով։
1992 թ. ԳԱ ԵԳԻ – ի տնօրենի պաշտոնակատար։
1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն։
1994 թ. արժանացել է Ամերիկայի Հայկական գիտական և ճարտարագիտական ընկերության Վ. Համբարձումյանի անվան մրցանակի:
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
1998, 2002 թթ. արժանացել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ Պ. Կապիցայի և Ա. Էյնշտեյնի անվան հուշամեդալների:
2003 թ. արժանացել է ՀՀ Կառավարության Անանիա Շիրակացու անվան մեդալի:
2006 թ. ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի տնօրենի խորհրդական:
2012 թ. շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: