Cover Image
close this bookՍարգսյան Վլադիմիր Սարգսի (1935-2013)
View the documentՎլ. Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՎլ. Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Սարգսի Սարգսյանը ծնվել է 1935թ. հունիսի 25-ին Նախիջևանի Ջուլֆա քաղաքում, երկաթուղայինի ընտանիքում։ Վախճանվել է հունվարի 3-ին 2013թ. :
1942-1952թթ. Երևանի Կռիլովի անվ. N 17 դպրոցի աշակերտ։
1952-1957թթ. Երևանի պետ. համալսարանի ֆիզիկամա- թեմատիկական ֆակուլտետի Մեխանիկայի բաժանմունքի ուսանող ։
1957-1959թթ. ԵՊՀ Մեխանիկայի ամբիոնի ասիստենտ։
1959-1962թթ. – ԵՊՀ «Առաձգականության և պլաստիկության տեսության» ամբիոնի ասիստենտ (գիտ. ղեկ. ակադեմիկոս Ն.Խ.Հարությունյան)։
1962թ. Պարգևատրվել է Երկրոդ կարգի դիպլոմով ՝ ՍՍՀՄ1961թ. ուսանողների և ասպիրանտների գիտ. աշխատանքների մրցույթում։
1961-1963թթ. – միաժամանակ՝ ԵՊՀ «Բարձրագույն մաթեմատիկայի» ամբիոնի ավագ դասախոս։
1962թ. Մոսկվայի համալսարանում թեկնածուական ատենախոսության պաշտպանություն։
1963-1965թթ., 1967-1973թթ. Աշխատանքը ԵՊՀ «Առաձգականության և պլաստիկության տեսության» ամբիոնում (որպես դոցենտ (1964թ.-ից )։
1965-1967թթ. ԵՊՀ ԳՀՍ-ում ՝ դոկտորանտ (ավագ գիտ.աշխատող)։
1969 -1978թթ. նաև՝ԵՊՀ- ի նախապատրաստական բաժանմունքի վարիչ։
1978թ.- 2013թթ.ԵՊՀ «Հոծ միջավայրի մեխանիկայի» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։
1972թ. Կազանի համալսարանում դոկտորական ատենախոսության պաշտպանություն։
1973-1978թթ. – Պրոֆեսոր։
1976թ. – Գործուղում Հարավսլավիա։
1976, 1979, 1965,1981, 1983, 1987թթ.- միջբուհական համագործակցություն՝ դասախոսություն Չեխոսլովակիայում։
1979թ. – Գործուղում Բուլղարիա։
1980թ. – Սլովակիայի ԳԱ մեխանիկոսների ընկերության անդամ։
1981թ. – Թուրքիա, Մալթա, Մարոկկո, Իսպանիա,Իտալիա, Հունաստան, Ալժիր:
1981թ. – ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։
1984թ. – Լեհաստան (գիտական կոնֆերանս։
1985թ. – ԽՍՀՄ տեսական և կիրառական մեխանիկայի Ազգային Կոմիտեի անդամ,
– Պարգևատրվել է Բրատիսլավայի համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի կողմից «ՅանԿոմենսկի» ոսկե մեդալով։ – Մեխանիկայի և մաթեմատիկայի համագործակցության միջազգային ընկերության անդամ։
1986թ. – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ «մեխանիկա» մասնագիտության գծով,
– ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի կոմիտեի «Ամրություն և քայքայում» գիտական խորհրդի անդամ,
–Գիտական գործուղում Հունգարիա։
1987թ. – Միջբուհական համագործակցություն ԳԴՀ։
1988թ. – Հունգարիա,
–Գիտական կոնֆերանս Չեխոսլովակիայում,
–Պարգևատրվել է Բրատիսլավայի համալսարանի մեդալով։
1988-1990թթ. –Մեխանիկայի նորաստեղծ ֆակուլտետի դեկան։
1989թ. – ԽՍՀՄ Բարձրագույն կրթության նախարարության տեսական մեխանիկայի մեթոդական խորհրդի նախագահության անդամ և Անդրկովկասյան բյուրոյի անդամ։
1989թ. – Միջբուհական համագործակցություն Սիրիա։
1990-1992թթ. – ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 1991թ. – Գիտական գործուղում Եգիպտոս։
1992թ. – Պարգևատրվել է Էլ Մանսուրի (Եգիպտոս) համալսարանի մեդալով։
1993թ. – ՌՖ ԳԱԱ տեսական և կիրառական մեխանիկայի Ազգային կոմիտեի անդամ,
–Գիտությունների «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, միջազգային կոնֆերանս(Փարիզ)։
1993-1994թթ. – Նաև՝ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի, ինֆորմատիկայի և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
1993-2006թթ. - Հայաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի նախագահ։
1994 – ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի պրոբլեմային խորհրդի նախագահի տեղակալ,
– ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի անդամ,
– Նախկին ԽՄ անկախ երկրների գիտնականների հետ համագործակցության Միջազգ. Ասոցիացիայի (INTAS) փորձագետ (Բելգիա)։
1995թ. – Կառուցվածքների օպտիմիզացիայի Միջազգ. ընկերության անդամ (Գերմանիա)։
1996թ.- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
1996-2007թթ.- ԵՊՀ-ի մեխ. ֆակ.-ի դեկան:
1999թ. Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։
2000թ. – «Մոսկվայի պետական համլսարան – 250» հուշամեդալով։
2005թ. – ԵՊՀ-ի ոսկե հուշամեդալով,
–ՀՀ ԳԱԱ նախագահության «Նվաճում» մեդալով։
2009թ. – ՀՀ վարչապետի հուշամեդալով։