Cover Image
close this bookԳրիգորյան Արամ Պարույրի (1930-2022)
View the documentԱ. Պ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Պ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1930 թ. սեպտեմբերի 28-ին Թբիլիսիում (Վրաստան) ծառայողի ընտանիքում: Վախճանվել է մարտի 3-ին 2022 թ.։
1937-1948 թթ. սովորել է Թբիլիսիի № 43 դպրոցում։
1944 թ. դարձել է կոմերիտմիության անդամ։
1948-1953 թթ. Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող (ռուսաց լեզու և գրականության բաժին) ։
1954-1958 թթ. աշխատել է «Կոմունիստ» թերթի խմբագրության «Գրականության և արվեստի» բաժնում որպես «Գրականության» ենթաբաժնի աշխատակից։
1958-1963 թթ. Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող,
–պաշտպանել է թեկնածուական թեզ «Եղիշե Չարենցի պոեզիան» թեմայով,
–ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1959 թ. մոսկովյան «Զնանիե» հրատարակչությունը լույս է ընծայել «Ռևոլյուցիայի երգիչ Եղիշե Չարենցը» գրքույկը։
1959 թ. դարձել է ՍՄԿԿ-ի անդամ։
1961 թ. ՀՍՍՌ ԳԱ հրատարակչությունը տպագրել է «Եղիշե Չարենցի պոեզիան» մենագրությունը։
1966 թ. լույս է տեսել «Գեղարվեստական ոճի հիմնահարցերը» մենագրությունը։
1964-1971 թթ. Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1967 թ. եղել է կինոմատոգրաֆիստների հանձնախմբի անդամ։
- ԽՍՀՄ գրողների միության անդամ։
1968 թ. շնորհվել է ավագ գիտական աշխատողի կոչում։
1969 թ. «Գեղարվեստական ոճ և պատկերի կառուցվածք» թեմայով պաշտպանել է դոկտորական թեզ։
1970 թ. շնոհվել է բանասիրական գիտությունների դոկտորի պատվավոր կոչում։
1971-1989 թթ. ստանձնել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժնի վարիչի պաշտոնը։
1974 թ. լույս է տեսել «Գեղարվեստական ոճի և պատկերի կառուցվածքը» մենագրությունը։
1976 թ. լույս է տեսել «Գրականությունը և տեսությունը» աշխատությունը։։
1978 թ. արժանացել է Հայկ. ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի։
1979 թ. լույս է տեսել «Քննադատությունը և գրական ընթացքը» աշխատությունը։։
1979-1988 թթ. եղել է Հայաստանի Գրողների միության քարտուղար և ՍՍՀՄ Գրողների միության անդամ։
1983 թ. պարգևատրվել է ՍՍՀՄ Գերագույն խորհրդի «Պատվո նշան» շքանշանով։
1984 թ. լույս է տեսել «Գրական երկի կառուցվածքի վերլուծություն» աշխատությունը։
1985 թ. շնորհվել է պետական մրցանակ՝ տեսական մենագրությունների շարքի համար։
1987 թ. լույս է տեսել «Ոճային որոնումները և գրական զարգացումը» մենագրությունը։
- արժանացել է «Պատվո շքանշանի» (Մոսկվա)։
1989-1994 թթ. եղել է ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի տեղակալ։
1994 թ. ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող և «Հայ գրականության ազգային առանձնահատկությունները» թեմայի ղեկավար։
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
2000-2004 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:
2003 թ. Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի Ռուսական բանասիրության ինստիտուտի գիտական ղեկավար։
2004 թ. լույս է տեսել «Գրական ստեղծագործության ամբողջականություն» մենագրությունը։