Cover Image
close this bookԲարթիկյան Հրաչ Միքայելի (1927-2011)
View the documentՀ. Մ. ԲԱՐԹԻԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՀ. Մ. ԲԱՐԹԻԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրաչ Միքայելի Բարթիկյանը ծնվել է 1927 թ. հուլիսի 7-ին, Աթենքում (Հունաստան)։ Վախճանվել է 2011 թվականի օգոստոսի 16-ին, Երևանում։
1945 թ․ ավարտել է հունական գիմնազիան։
1946 թ. ընտանյոք ներգաղթել է Հայաստան։
1953 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
- Ավարտել է ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան՝ Լենինգրադում (Ս. Պետրեբուրգ) ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։
1957 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում։
1957-1961 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող:
1958 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պավլիկյան շարժման պատմության ուսումնասիրության աղբյուրներ» թեմայով՝ Լենինգրադի պետական համալսարանում։
1961 թ. լույս է տեսել «Պավլիկյան շարժման պատմության ուսումնասիրության աղբյուրները» ռուսերենով։
1961-1980 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1971 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Բյուզանդական Դիգենիս Ակրիտաս էպոսը և նրա նշանակությունը հայագիտության համար» թեմայով։
1972 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1980-2010 թթ.՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի վարիչ։
1980 թ. ընտրվել է Աթենքի ակադեմիայի թղթակից անդամ։
1981 թ. ընտրվել է «Հունաստանի բյուզանդական հետազոտությունների ընկերության», «Հունական քաղաքակրթության հաստատության» պատվավոր անդամ։
1981 թ. պարգևատրվել է Սալոնիկի /Հունաստան/ Արիստոտելյան համալսարանի Արիստոտելի անվան մեդալով։
1981 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ «Մեսրոպ Մաշտոց» մրցանակի։
1987 թ.՝ Հռոմի «Տիբերինա» արվեստի, գրականության ակադեմիայի անդամ։
1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
1996 թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
2004 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի՝ «Հայ-բյուզանդական հետազոտություններ» հոդվածների երկհատոր ժողովածուի համար։