Cover Image
aizvērt šo grāmatuԲարթիկյան Հրաչ Միքայելի (1927-2011)
Skatīt dokumentuՀ. Մ. ԲԱՐԹԻԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՀ. Մ. ԲԱՐԹԻԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրաչ Միքայելի Բարթիկյանը ծնվել է 1927 թ. հուլիսի 7-ին, Աթենքում (Հունաստան)։ Վախճանվել է 2011 թվականի օգոստոսի 16-ին, Երևանում։
1945 թ․ ավարտել է հունական գիմնազիան։
1946 թ. ընտանյոք ներգաղթել է Հայաստան։
1953 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
- Ավարտել է ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան՝ Լենինգրադում (Ս. Պետրեբուրգ) ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։
1957 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում։
1957-1961 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող:
1958 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պավլիկյան շարժման պատմության ուսումնասիրության աղբյուրներ» թեմայով՝ Լենինգրադի պետական համալսարանում։
1961 թ. լույս է տեսել «Պավլիկյան շարժման պատմության ուսումնասիրության աղբյուրները» ռուսերենով։
1961-1980 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1971 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Բյուզանդական Դիգենիս Ակրիտաս էպոսը և նրա նշանակությունը հայագիտության համար» թեմայով։
1972 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1980-2010 թթ.՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի վարիչ։
1980 թ. ընտրվել է Աթենքի ակադեմիայի թղթակից անդամ։
1981 թ. ընտրվել է «Հունաստանի բյուզանդական հետազոտությունների ընկերության», «Հունական քաղաքակրթության հաստատության» պատվավոր անդամ։
1981 թ. պարգևատրվել է Սալոնիկի /Հունաստան/ Արիստոտելյան համալսարանի Արիստոտելի անվան մեդալով։
1981 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ «Մեսրոպ Մաշտոց» մրցանակի։
1987 թ.՝ Հռոմի «Տիբերինա» արվեստի, գրականության ակադեմիայի անդամ։
1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
1996 թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
2004 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի՝ «Հայ-բյուզանդական հետազոտություններ» հոդվածների երկհատոր ժողովածուի համար։