Cover Image
close this bookԱբեղյան Մանուկ Խաչատուրի (1865-1944)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Խ. ԱԲԵՂՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Խ. ԱԲԵՂՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մանուկ Խաչատուրի Աբեղյանր ծնվել է 1865 թ. մարտի 5-ին (ն.տ. 17-ին) Հին Նախիջևանի Աստապատ գյուղում: Վախճանվել է 1944 թ. սեպտեմբերի 25-ին Երևանում:
1882 թ. ավարտել է Գևորգյան ճեմարանի դպրոցական բաժինը:
1885 թ. ավարտել է Գևորգյան ճեմարանի լսարանական բաժինը:
1885-1887 թթ. աշխատել է Գևորգյան ճեմարանում` իբրև գրադարանապետ և դպրոցական բաժնի դասատու:
1886 թ. Մոկացի Նախո քեռուց գրի է առել «Սասունցի Դավթի» մի պատումը:
1887-1889 թթ. Շուշվա թեմական դպրոցում ավանդել է հայոց լեզու և գրականություն:
1889 թ. լույս է տեսել «Դավիթ և Մհեր» պատումը:
1889-1890 թթ. «Մուրճ» ամսագրում լույս է տեսել «Ազգային վեպ» ուսումնասիրությունը:
1889-1893 թթ. Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցում ավանդել է հայոց լեզու և գրականություն:
1891-1892 թթ. մի քանի ամիս վարել է «Նոր դար» օրաթերթի ժամանակավոր խմբագրի պաշտոնը:
1892 թ. Թիֆլիսում լույս է տեսել «Հայոց լեզվի ուղղագրությունը» և Ն. Գոգոլի «Տարաս Բուլբայի» հայերեն թարգմանությունը:
1893-1895 թթ. ուսանել է Ենայի և Լայպցիգի համալսարանների բանասիրական ֆակուլտետներում:
1896-1897 թթ. իբրև ազատ ունինդիր` դասախոսություններ է լսել Բեռլինի և Փարիզի (Սորբոնի) համալսարաններում:
1898 թ. ավարտական քննություններ է հանձնել Ենայի համալսարանում և «Հայ ժողովրդական հավատքը» թեմայով ատենախոսության համար (գերմաներենով) ստացել է փիլիսոփայության դոկտորի դիպլոմ:
1898-1914 թթ. Հայոց հին և նոր գրականության դասախոս Գևորգյան ճեմարանի լսարանական բաժնում:
1899 թ. Վաղարշապատում լույս է տեսել «Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ» բանագիտական-բանավիճային աշխատությունը:
1908 թ. Թիֆլիսում լույս է տեսել «Հայ ժողովրդական վեպը» ծավալուն ուսումնասիրությունը:
1914-1919 թթ. Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում դասավանդել է հայոց լեզու և գրականություն:
1920-1922 թթ. Հայաստանի Ռազմկոմի Գլխավոր շտաբում եղել է Ռազմկոմի անձնական քարտուղար («Ռուս-հայերեն ռազմական տերմինների բառարան» կազմելու համար):
1921 թ. Հայաստանի Լուսժողկոմի հանձնարարությամբ պատրաստել է հայոց լեզվի ուղղագրության ռեֆորմի նախագիծը:
1922 թ. Երևանի Ռազմական դպրոցում դասավանդել է հայոց լեզու:
1923-1925 թթ. վարել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնը:
1924 թ. եղել է Կովկասյան կարմրադրոշ բանակի Ռազմահեղափոխական խորհրդին կից թարգմանչական հանձնաժողովի անդամ:
1925-1930 թթ. եղել է ՀԽՍՀ Գիտության և արվեստի ինստիտուտի խորհրդի նախագահ:
1925-1931 թթ. բազմիցս ընտրվել է ՀՍԽՀ և Անդրկովկասյան Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ:
1926 թ. հաստատվել է Երևանի պետական համալսարանի պրոֆեսորի պաշտոնում:
1930-1936 թթ. եղել է Հայաստանի Կուլտուրայի պատմության, Պատմության և գրականության ինստիտուտների նախագահության անդամ:
1933 թ. նշանակվել է ԿԳԿ-ի նախագահությանը կից ՀՍԽՀ բնակավայրերի անունների ճշտման և ձևավորման հանրապետական հանձնաժողովի նախագահ:
1935 թ. ստացել է Գիտության վաստակավոր գործչի կոչում և բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:
1939 թ. ընտրվել է «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարության հոբելյանական հանձնաժողովի անդամ և պատրաստել է վեպի հյուսվածո համահավաք բնագրի առաջին ճյուղը:
1940 թ. ստացել է Հայկական ՍՍՌ Գերագույն խորհրդի պատվոգիր:
1943 թ. ընտրվել է ՀՍՍՌ գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ: