Cover Image
փակիր այս գիրքըԱվագյան Գրիգոր Երեմի (1928-2005)
Դիտել փաստաթուղթըԳ. Ե. ԱՎԱԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԳ. Ե. ԱՎԱԳՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Գ. Ե. Ավագյանը ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 23-ին Գրոզնի քաղաքում (Հյուսիսային Կովկաս)։ Վախճանվել է 2005 թվականի դեկտեմբերի 4-ին։
1946 թ. պարգևատրվել է «Հաղթանակի համար» մեդալով։
1947-1952 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը՝ աշխարհագրագետ մասնագիտությամբ։
1951 թ. ՍՄԿԿ անդամ։
1952-1958 թթ. աշխարհագրության ուսուցիչ Երևանի դպրոցներում (№ 12, 32, 85)։
1956-1958 թթ. ուսանել է Հայկական ՍՍՀ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանում (ստացել է «միջազգայնագետ»-ի որակավորում)։
1958-1961 թթ. ավագ գիտաշխատող՝ Հայկական ՍՍՀ Լուսավորության մինիստրությանն առընթեր Մանկավարժական գիտությունների ինստիտուտում։
1961 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ։
1962-1972 թթ. դոցենտ Երևանի պետական համալսարանի «Տնտեսական աշխարհագրության» ամբիոնում։
1971 թ. պաշտպանել է դոկտորական թեզ։
1972 թ. շնորհվել է աշխարհագրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1972 թ. գիտական գործուղում Չեխոսլովակիա, Եգիպտոս, Բուլղարիա, ԳԴՀ, ԳՖՀ, Լեհաստան, Հարավսլավիա։
1972-1976 թթ. պրոֆեսոր՝ ԵՊՀ-ի Տնտեսական աշխարհագրության ամբիոնում։
1976-2000 թթ. Երևանի Ժողովրդական տնտեսության Ինստիտուտի Տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ։
1992-2005 թթ. «Պարմանի» ուսանողական համազգային բարեգործական կազմակերպության նախագահ։
1990-1995 թթ.՝ ՀՀ ԳԽ պատգամավոր։
1995-1999 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր։