Cover Image
aizvērt šo grāmatuԱվագյան Գրիգոր Երեմի (1928-2005)
Skatīt dokumentuԳ. Ե. ԱՎԱԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԳ. Ե. ԱՎԱԳՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Գ. Ե. Ավագյանը ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 23-ին Գրոզնի քաղաքում (Հյուսիսային Կովկաս)։ Վախճանվել է 2005 թվականի դեկտեմբերի 4-ին։
1946 թ. պարգևատրվել է «Հաղթանակի համար» մեդալով։
1947-1952 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը՝ աշխարհագրագետ մասնագիտությամբ։
1951 թ. ՍՄԿԿ անդամ։
1952-1958 թթ. աշխարհագրության ուսուցիչ Երևանի դպրոցներում (№ 12, 32, 85)։
1956-1958 թթ. ուսանել է Հայկական ՍՍՀ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանում (ստացել է «միջազգայնագետ»-ի որակավորում)։
1958-1961 թթ. ավագ գիտաշխատող՝ Հայկական ՍՍՀ Լուսավորության մինիստրությանն առընթեր Մանկավարժական գիտությունների ինստիտուտում։
1961 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ։
1962-1972 թթ. դոցենտ Երևանի պետական համալսարանի «Տնտեսական աշխարհագրության» ամբիոնում։
1971 թ. պաշտպանել է դոկտորական թեզ։
1972 թ. շնորհվել է աշխարհագրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1972 թ. գիտական գործուղում Չեխոսլովակիա, Եգիպտոս, Բուլղարիա, ԳԴՀ, ԳՖՀ, Լեհաստան, Հարավսլավիա։
1972-1976 թթ. պրոֆեսոր՝ ԵՊՀ-ի Տնտեսական աշխարհագրության ամբիոնում։
1976-2000 թթ. Երևանի Ժողովրդական տնտեսության Ինստիտուտի Տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ։
1992-2005 թթ. «Պարմանի» ուսանողական համազգային բարեգործական կազմակերպության նախագահ։
1990-1995 թթ.՝ ՀՀ ԳԽ պատգամավոր։
1995-1999 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր։