Cover Image
close this bookԱվետիսյան Հրանտ Ալեքսանի (1927-2004)
View the documentՀ. Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՀ. Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Ալեքսանի Ավետիսյանը ծնվել է 1927 թ. մարտի 10-ին Կիրովական քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2004 թ. հոկտեմբերի 9-ին։
1944 թ. ավարտել է Կիրովականի № 6 միջնակարգ դպրոցը։
1941 թ. ընդունվել է ՀամԼկեմ շարքերը։
1949 թ. եղել է Հայաստանի կոմերիտմիության Երևանի քաղկոմի հրահանգիչ,
ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
1949-1950 թթ. Երևանի Կիրովի անվան գործարանի կոմերիտմիության քարտուղար։
1949-1954 թթ. աշխատել է կոմերիտական և կուսակցական կազմակերպություններում։
1950 թ. ՍՄԿԿ անդամ։
1950-1952 թթ. Հայաստանի կոմերիտմիության Երևանի քաղկոմի քարտուղար։
1952-1954 թթ. Հայաստանի Կոմունիստական կուսակցության Երևան քաղաքի քաղկոմի հրահանգիչ։
1954 թ. Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի հրահանգիչ։
1954-1957 թթ. ՀՍՍՀ ԳԱ նախագահության ասպիրանտուրայի և կադրերի բաժնի վարիչ։
1954-1979 թթ. աշխատել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահությունում։
1957-1964 թթ. ՀՍՍՀ ԳԱ նախագահության գիտական քարտուղար։ 1960 թ. թեկնածուական թեզի պաշտպանություն (Մոսկվայում), արժանացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի (1961 թ.)։
1964-1967 թթ. ՀՍՍՀ ԳԱ նախագահության կոորդինատային խորհրդի նախագահի տեղակալ։
1966 թ. դոկտորական թեզի պաշտպանություն (Թբիլիսի)։
1967 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1967-1971 թթ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի գիտական կադրերի պատրաստման խորհրդի նախագահ։
1969 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
1970 թ. «Աշխատանքային արիության համար» մեդալով՝ ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյա տարելիցին։
1971-1979 թթ. վարել է ՀՍՍՀ ԳԱ գլխավոր գիտքարտուղարի տեղակալի պաշտոնը։
1979-2002 թթ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն։
1987 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1996 թ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
2002-2004 թթ. Պատմության ինստիտուտի պատվավոր տնօրեն։
2002-2004 թթ. ՀՀ ԳԱԱ Հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։