Cover Image
փակիր այս գիրքըՄկրտչյան Լևոն Մկրտչի (1933-2001)
Դիտել փաստաթուղթըԼ. Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԼ. Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Մկրտչի Մկրտչյանը ծնվել է 1933 թ. մարտի 2-ին Ախալցխա քաղաքում։ Վախճանվել է 2001 թ. օգոստոսի 22-ին Երևանում։
1952-1954 թթ. ուսանել է Բաթումի ծովագնացության ուսումնարանում։
1954 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։
1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը և դասախոսական աշխատանքի է անցել մայր բուհում։
1958-1973 թթ.՝ Երևանի պետական համալսարանում դասախոս։
1965 թ. ընտրվել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։
1971 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1973 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման։
1973-2000 թթ. ՝ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։
1974-1978 թթ. Երևանի պետական համալսարանի ռուսական լեզվաբանության և թարգմանության տեսության ամբիոնի վարիչ։
1975-1979թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։
1978 թ. արժանացել է ԽՍՀՄ Գրողների Միության մրցանակին։
1978-2000 թթ.՝ Երևանի պետական համալսարանում ռուս գրականության ամբիոնի վարիչ։
1980-1998 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան։
1981 թ. արժանացել է ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
1983 թ.՝ ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր։
1996 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։
1998-2001 թթ. եղել է Երևանի Ռուս – հայկական / սլավոնական / համալսարանի հիմնադիր-ռեկտորը։
Ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Խաչատուր Աբովյանի անվան մեդալով։