Cover Image
close this bookՀամբարձումյան Սերգեյ Ալեքսանդրի (1922-2018)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը ծնվել է 1922 թ. մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (ք. Գյումրի)։ Մահացել է 2018 թ. օգոստոսի 4-ին Երևանում։
1938 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը Երևանում։
1942 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1942-1943 թթ. Երևանի ավտովերանորոգման գործարանում էլեկտրիկ։
1943-1948 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասիստենտ, ավագ դասախոս։
1945-1946 թթ. ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտ։
1946 թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1946-1955 թթ. ՀՍՍՀ շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտի ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, փոխտնօրեն։
1948 թ. շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում։
1952 թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1953 թ. արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման։
1955 թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։
1956 թ. ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ։
1959-1971 թթ. Հայաստանի ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։
1961 թ. նախ ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի և նախագահության անդամ։
1965 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1970-1992 թթ. Հայաստանի Պետական մրցանակների կոմիտեի նախագահի տեղակալ։
1971 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1971-1974 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ ֆիզիկատեղնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։
1971-1977 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։
1971-1991 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ նախագահության անդամ։
1974-1977 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ փոխնախագահ։
1975-1979 թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր և նախագահ։
1976 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով։
1977 թ. Սլովակիայի ԳԱ մեխանիկների ընկերության պատվավոր անդամ։
1977-1991 թթ. Երևանի պետական համալսարանի ռեկտոր։
1978-1992 թթ. ՍՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՍՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ։
1979 թ. Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
1979-1992 թթ. ՍՍՀՄ Լենինյան և Պետական մրցանակների կոմիտեի անդամ։
1981 թ. պարգևատրվել Լենինի շքանշանով։
1984 թ. Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր։
- Պարգևատրվել է «Յան Կոմենսկու» շքանշանով։
1985 թ. Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։
- Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ։
1986 թ. Մոնպելյե քաղաքի (Ֆրանսիա) պատվավոր քաղաքացի։
- Պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանով։
1991-1992 թթ. Երևանի պետական համալսարանի ռեկտորատի խորհրդատու։
1991-2018 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդատու։
1992 թ. Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։
- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս։
1992-2018 թթ. ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն։
1993 թ. Հայաստանի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։
1997 թ. Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացի։
- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր նախագահ։
- Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի (ԱՄՆ) իսկական անդամ։
- Ինֆորմատիկայի, տեխնոլոգիայի և գործարարության Պենինսուլայի ինստիտուտի (ԱՄՆ) պատվավոր պրոֆեսոր։
2002-2018 թթ․ Հայ-Ռուսական համալսարանի գլխավոր գիտական խորհրդատու։
2012 թ. Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի։
2016 թ. շնորհվել է 2016 թ-ի Որակի դիպլոմ (Diploma di Merito), «Համագործակցության Աստղ» միջպետական մրցանակ և «Եվրոպական գիտական և արդյունաբերական պալատի» ոսկե մեդալ և դիպլոմ։
2022 թ. Հայ-Ռուսական համալսարանի գրադարանը անվանակոչվել է Սերգեյ Համբարձումյանի անունով: