Cover Image
close this bookԹալալյան Ալեքսանդր Անդրանիկի (1928-2016)
View the documentԱ. Ա. ԹԱԼԱԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Ա. ԹԱԼԱԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ալեքսանդր Անդրանիկի Թալալյանը ծնվել է 1928 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Ախուրյանի շրջանի Գետք գյուղում ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2016 թվականի օգոստոսի 9-ին:
1946 թ. Գյումրիի (նախկին՝ Լենինական քաղաքի) միջնակարգ դպրոցի շրջանավարտ։
1946-1951թթ. Երևանի պետական համալսարանի ֆիզիկա մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող։
1948-1956թթ. ՀամԼԿԵՄ անդամ։
1951-1952 թթ. Եպհ-ի մաթեմատիկական անալիզի ամբիոնի ասիստենտ։
1952-1956 թթ. ԽՍՀՄ ԳԱ-ի Վ.Ա.Ստեկլովի անվ. մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտ։
1956 թ. Թեկնածուական թեզի պաշտպանություն։
1956-1971 թթ. ՀՍՍՀ ԳԱ-ի Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի կրտսեր և 1958թ.-ից ավագ գիտաշխատող։
1957-1970 թթ. Եպհ-ի ֆունկցիաների տեսության ամբիոնի դոցենտ, ապա, 1965թ.-ից՝ պրոֆեսոր (համատեղության կարգով)։
1962 թ. Դոկտորական թեզի պաշտպանություն(Ստեկլովի անվ. մաթեմատ. ինստ.-ում)։
1965 թ. Հայաստանի ԳԱ թղթակից անդամ։
1964 թ.Գիտական գործուղում Լեհաստան ԽՍՀՄ ԳԱ պատվիրակության կազմում միջազգային գիտաժողովին մասնակցելու համար և 1983 թ.՝ Բանախի անվան միջազ. Կենտրոնի հրավերով։
1960 թ., 1983 թ. Գիտական գործուղում Հունգարիա։
1970 թ. Գործուղում Ֆրանսիա գիտական տուրիզմի գծով, մաթեմատիկայի համաշխարհային գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
1970-1973 թթ. – Եպհ-ի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան։
1972-2013 թթ. –ՀԽՍՀ ԳԱ-ի Մաթեմատիկայի ինստիտուտի Իրական անալիզի բաժնի վարիչ (համատեղության կարգով)։
1973-1988 թթ. – ՀԽՍՀ ԳԱ-ի Մաթեմատիկայի ինստիտուտի Իրական անալիզի բաժնի վարիչ,
–Եպհ-ի ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր (համատեղության կարգով)։
1981թ. – Գիտական գործուղում Բուլղարիա (Մոտավորություն ների տեսության միջազգ. Գիտաժող.-ին մասնակցելու համար։
1983 թ. Գիտական գործուղում Հունգարիա։
1988-1991 թթ. Եպհ-ի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան և մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ։
1991-1996 թթ. – ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն,
–Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր (համատեղության կարգով)։
1994 թ. ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։