Cover Image
close this bookՋահուկյան Գևորգ Բեգլարի (1920-2005)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ.Բ.ՋԱՀՈՒԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Բ. ՋԱՀՈՒԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Բեգլարի Ջահուկյանը ծնվել է 1920 թ.ապրիլի 1-ին Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Տաշիրի շրջանի Մեծավան) գյուղում։ Վախճանվել է 2005 թ. հուլիսի 6-ին Երևանում։:
1937 թ. ավարտել է Երևանի Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։
1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1942-1943 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
1945- 2005 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում (1945-1949 թթ. բանասիրական ֆակուլտետի ավագ դասախոս,1948-1957 թթ. օտար լեզուների ամբիոնի վարիչ, 1957-1970 թթ. ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, 1970-2005 թթ. ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր)։
1947 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1949-1950 թթ. ՀՍՍՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1949 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում։
1955 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1958 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։
1959-1962 թթ. ՀՍՍՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1962-2005 թթ. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն։
1965 թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչում։
1968 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
1970 թ. պարգևատրվել է « Աշխատանքային արիության համար» մեդալով։
- Պարգևատրվել է Մխիթարյան միաբանության հոբելյանական արծաթե մեդալով։
1974 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
- Ընտրվել է Եվրոպայի լեզվաբանական ընկերության անդամ։
1974-2005 թթ. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և բանասիրության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ։
1976 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1979 թ. գիտական գործուղում Իտալիա, ԱՄՆ։
1980 թ. ընտրվել է ԱՄՆ-ի լեզվաբանական ընկերության անդամ։
- Պարգևատրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով։
- Պարգևատրվել է Մաշտոցի անվան Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով։
1980-2005 թթ. «Հայ լեզվաբանության տարեգիր» (Annual of Armenian linguistics (USA) պարբերական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ։
1981 թ. պարգևատրվել է Հայաստանի ԳԱ «Վաստակագրով»։
1985 թ. պարգևատրվել է ՍՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի արծաթե մեդալով։
1986 թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։
1987 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի «Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան» մենագրության համար։
1988-1993 թթ. «Вопросы языкознания» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ։
1990 թ. պարգևատրվել է Երևանի պետական համալսարանի մեդալով՝ գիտական ուսումնասիրության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար։
- Ստացել է Հայաստանի ԳԱ «Մեծարման գիր»։
1990-2005 թթ. «Studia indogermanica» հանդեսի գիտական խորհրդատու։
1994 թ. շնորհվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության մրցանակ՝ «Հայոց լեզվի տեսության և պատմության հիմնահարցերը» աշխատության համար։
1995 թ. Արժանացել է ՀՀ գիտության ազգային մրցանակի։