Cover Image
close this bookՀակոբյան Վիլեն Պարույրի (1938)
View the documentՎ. Պ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՎ. Պ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1938 թ. մայիսի 1-ին ծնվել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանը ՀՀ Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում։
1954–1960 թթ. սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։
1961–1962 թթ. եղել է Արթիկի շրջանի Հոռոմի՝ Գյուղական բժշկական տեղամասի վարիչ։
1962 թ. տեղափոխվել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆարմակոլոգիայի (դեղաբանության) ամբիոն, որտեղ և անցել է ավագ լաբորանտից մինչև ամբիոնի վարիչի ուղին՝ Հայկ. ԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ, պրոֆ. Ս.Հ. Միրզոյանի ղեկավարությամբ։
1962–1964 թթ. եղել է Բժշկական ինստիտուտի ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ։
1964–1965 թթ. Հայկ. ԽՍՀ ԳԱ Բիոքիմիայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
1964–1968 թթ. Բժշկական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
1966թ. ԽՄԿԿ անդամ։
1968–1972 թթ. ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ գիտաշխատող։
1967 թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա (Երևան)։
1971–1972 թթ. բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ։
1972 –1980 թթ. ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ։
1972–1979 թթ. Բժշկական ինստիտուտի արտասահմանյան ուսանողների դեկան։
1977 թ. պաշտպանել է դոկտորական դիսերտացիա (Կազան) և արժանացել՝ բժշկական գիտությունների դոկտորի աստիճանի։
1978–1986 թթ. ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։
1978 թ. մեկնել է Բուլղարիա գիտական գործուղմամբ:
1979 –1983 թթ. բուժական ֆակուլտետի դեկան։
1980 թ. ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսորի կոչման։
1982 թ. մեկնել է Մերձավոր Արևելք՝ ծառայողական գործուղմամբ։
–ԽՍՀՄ Ֆարմակոլոգների 5-րդ համագումարի հանրապետական կազմկոմիտեի համանախագահ (Երևան)։
1983 թ. Երևան քաղ. Մյասնիկյանի շրջանի կուսկազմակերպության քաղկոմի անդամ։
1983-1986 թթ. Բժշկական ինստիտուտի կուսակցական կոմիտեի քարտուղար։
1984-1987 թթ. Երևան քաղ. ժողովրդական դեպուտատների քաղաքային խորհրդի պատգամավոր։
1986–1987 թթ. Բժշկական ինստիտուտի ուսումնական աշխատանքների բաժնի պրոռեկտոր։
1987-2006 թթ. Երևանի Մխ. Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի ռեկտոր։
1988 թ. Երևան քաղ. կուսկազմ-ի քաղկոմի անդամ և աշխատել է Հայկ. ԽՍՀ ԳԱ հրատարակչության «Փորձարարական և կլինիկական բժշկության» հանդեսի խմբագրությունում՝ պատասխանատու խմբագրի պաշտոնով։
1989 թ. մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ծառայողական գործուղման։
1990 թ. ընտրվել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
-Ստացել է ԽՍՀՄ ժող. Կրթության պետկոմի դիպլոմ՝ ուսումնական գործընթացում ուսման նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման համար (Մոսկվա)։
1994 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամ (ակադեմիկոս)։
1994-2006 թթ. ԵՊԲՀ Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ։
1995 թ. ՀՀ Զինված ուժերի Բժշկական ծառայության գնդապետ։
1997-2016 թթ.-ից ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
1998 թ. ստացել է Ալբերտ Շվեյցերի Ոսկե մեդալ՝ բժշկության և մարդասիրության բնագավառում մեծ ներդրման համար (Վարշավա)։
–Պարգևատրվել է ՀՀ «Մխիթար Հերացու» անվան մեդալով։
2000 թ. պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանով՝ ՀՀ նախագահի կողմից։
–Շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
– «Ամենափրկիչ Քրիստոսի տաճարի» Մոսկվայի կաթողիկոսության երախտավորագիր։
2001 թ. պարգևատրվել է Վերնադսկու անվան Ոսկե աստղ բարձրագույն պարգևով, Ֆր. Նանսենի անվան ոսկե հուշամեդալով։
2002 թ. «Դրաստամատ Կանայանի»՝ ՀՀ բանակի կազմավորման գործում մեծ ավանդ ունենալու և ՀՀ Զինված ուժերի 10-րդ տարելիցի կապակցությամբ, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալներով։
2003 թ. պարգևատրվել է Ռուսաստանի Ֆեդերացիայի Բժշկա-տեխնիկական ԳԱ 10-ամյակի ոսկե մեդալով։
– Ստացել է ՀՀ նախագահի մրցանակ՝ 2002 թ. Հունաստանում անգլերեն լեզվով հրատարակած «Հիպոկինեզիա և ուղեղային արյան շրջանառություն» մենագրության համար։
2003–2019 թթ. Հայ առաքելական եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։
2004 թ. պարգևատրվել է Նորին Սուրբ Օծություն, Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հոգևոր բարձրագույն պարգև «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ» շքանշանով։
2005 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով առողջապահության ու գիտության բնագավառներում ներդրած ավանդի համար։
– Ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգև՝ «Ոսկե հուշամեդալ»։
2006-2016 թթ. ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։
2010-2022 թթ. Իզմիրլյան գիտա-բժշկական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
2011 թ.-ից առ այսօր ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական։
2011 թ. ստացել է Սպարապետ Վ. Սարգսյանի անվան մեդալ:
2012 թ. ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալ:
2013 թ. շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
2014 թ. Նորին Սուրբ Օծության Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից շնորհվել է հոգևոր պարգև՝ «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան:
2016 թ. շնորհվել է «Անդրանիկ Օզանյան» ՀՀ ՊՆ մեդալ: