Cover Image
close this bookՄանանդյան Հակոբ Համազասպի (1873-1952)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Հ. Հ.ՄԱՆԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Հ. Հ.ՄԱՆԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հակոբ Համազասպի Մանանդյանը ծնվել է 1873 թ. նոյեմբերի 22-ին Ախալցխայում: Վախճանվել է 1952 թ. փետրվարի 4-ին Երևանում:
1883 թ. ընդունվել է Թիֆլիսի առաջին դասական գիմնազիան:
1893 թ. ավարտել է գիմնազիան և նույն թվականի աշնանը մեկնել է Գերմանիա` բարձրագույն կրթություն ստանալու:
1893-1897 թթ. Ենայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող, Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարանների արևելագիտական և լեզվաբանական դասընթացների ունկնդիր:
1897 թ. ավարտել է Երևանի համալսարանը:
- Շնորհվել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1898 թ. Պետերբուրգի կայսերական համալսարանի արևելյան լեզուների ֆակուլ տետում ստացել է հայ-պարսկական բանասիրության թեկնածուի 1-ին կարգի դիպլոմ:
1900-1905 թթ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է հին հունարեն, գերմաներեն, հունական գրականություն, փիլիսոփայություն, անգլիական գրականություն:
1902 թ. նշանակվել է «Արարատ» ամսագրի խմբագրի օգնական:
1903 թ. ընտրվել է «Պատմագիրք հայոց» մատենաշարի հանձնախմբի անդամ:
1905-1907 թթ. պաշտոնավարել է Թիֆլիսի 1-ին և 2-րդ արական գիմնազիաներում` որպես հայերենի, գերմաներենի և հայ գրականության դասատու:
1906 թ. Թիֆլիսում լույս տեսնող «Արշալույս» օրաթերթի խմբագիր:
1906-1907 թթ. Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում դասավանդել է հին հունարեն, լատիներեն, համաշխարհային գրականության պատմություն:
1909 թ. Յուրևի /Տարտու, Դորպատ/ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ստացել է իրավունքի թեկնածուի 1-ին կարգի դիպլոմ:
1920 թ. տեղափոխվել է Հայաստան:
1921 թ. հունվարի 7-ին ընտրվել Երևանի ժողովրդական համալսարանի ռեկտոր /պաշտոնավարել է մինչև նույն թվականի հոկտեմբերի 18-ը/:
- Նշանակվել է Երևանի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան և հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ:
1925 թ. ՀԽՍՀ լուսժողկոմատը Հ. Մանանդյանին շնորհել է պրոֆեսորի կոչում:
1928 թ. Վիեննայում լույս է տեսել նրա «Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները» աշխատությունը:
1931 թ. ընդհատելով դասախոսական աշխատանքը` անցնում է թոշակի, լծվում գիտահետազոտական գործունեության:
1935 թ. շնորհվել է ՀՍԽՀ վաստակավոր գործչի կոչում:
1938 թ. առանց ատենախոսության պաշտպանության շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1939 թ. ընտրվել է ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս:
1940 թ. շնորհվել է ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի կոչում:
1943 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1945 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: