Cover Image
close this bookՉուբարյան Էդվարդ Վարդանի (1936-2021)
View the documentԷ. Վ. ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԷ. Վ. ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Վարդանի Չուբարյանը ծնվել է 1936թ. մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Սպիտակ քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2021թ. սեպտեմբերի 17-ին:
1939թ. ընտանիքով տեղափոխվել են Երևան։
1953թ. ավարտել է Երևանի Ֆ. Ձերժինսկու անվան դպրոցը՝ ոսկե մեդալով։
1953-1958թթ. Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող։
1958-1961թթ. եղել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտ։
1961-1962թթ. ԵՊՀ միջուկային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի կրտսեր գիտական աշխատող։
1962-1965թթ. կրտսեր, ապա ավագ գիտական աշխատող ՀՍՍՀ ԳԱ կենտրոնական գիտահետազոտական ֆիզիկատեխնիկական լաբորատորիայում։
1965-1670թթ. ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտական աշխատող (համատեղությամբ)։
1965թ. Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս։
1967թ. ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ։
1970թ. ՀՍՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր։
1973թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1975թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
- ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր։
1981-1984թթ. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ։
1985թ. ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։
- Պարգևատրվել է «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանով։
1987թ. պարգևատրվել է «Խաչատուր Աբովյան» մեդալով։
1988թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
1991թ. ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։
1996թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
2006թ. ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։