Cover Image
փակիր այս գիրքըԽաչիկյան Էդուարդ Երեմի (1928-2018)
Դիտել փաստաթուղթըԷ. Ե. ԽԱՉԻԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱ. Ա. ԹԱԼԱԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Էդուարդ Երեմի Խաչիկյանը ծնվել է 1928 թ. դեկտեմբերի 16-ին Երևանում ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2018 թ. փետրվարի 4-ին։
1945 թ. Պարգևատրվել է «Աշխատանքային արիություն» մեդալով։
1946-1951 թթ. Երևանի պետական համալսարանի ուսանող։
1951-1952 թթ. ՀՍՍՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող։
1952-1955 թթ. ԵՊՀ-ի ասպիրանտ (գործուղվել է Լենինգրադի պետհամալսարան, աստղաֆիզիկայի ամբիոն)։
1955-1959 թթ. Կրտսեր գիտաշխատող, ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարան (Աշտարակի շրջ., գ. Բյուրական)։
1960-1969թթ. Գիտքարտուղար, Բյուրականի աստղադիտարան։
1969 թ. Ընտրվել է Միջազգային Աստղագիտական միության (ՄԱՄ)անդամ։
-Ստացել է ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի Պատվոգիր։
1968-1980 թթ. Շնորհվել է դոցենտի գիտական կոչում, Երևանի պետհամալսարանի աստղաֆիզիկայի ամբիոն։
1968 թ. Հրավիրվել է գիտաժողովի ԱՄՆ Թյուսոն, հանդես է եկել զեկուցումով։
1969-1980 թթ. Աստղասպեկտրասկոպիայի բաժնի վարիչ, Բյուրականի աստղադիտարան։
1975 թ. Շնորհվել է Ֆիզ.-մաթ. գիտ. դոկտորի գիտական աստիճան։
1979 թ. Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1980-1985 թթ. Դեկան, աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ,
–Ավագ գիտաշխատող ԳԱ Բյուրականի աստղադիտարան։
1982 թ. Շնորհվել է պրոֆեսորի գիտական աստիճան։
1985-1988 թթ. Բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ ԲԱ։
1988-1993 թթ. ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, առաջատար գիտաշխատող, թեմայի ղեկավար։
1985 թ.-ից Պրոֆեսոր Երպհ-ի աստղաֆիզիկայի ամբիոն (համատեղության կարգով)։
1996 թ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
1999-2003 թթ. ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն։