Cover Image
close this bookՀասրաթյան Էզրաս Հասրաթի (1903-1981)
View the documentԷ. Հ. ՀԱՍՐԱԹՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԷ. Հ. ՀԱՍՐԱԹՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1903թ. մայիսի 31-ին Արևմտյան Հայաստանի(այժմ՝ Թուրքիայի տարածքում) Բիթլիս նահանգի Մեծք գյուղում ծնվել է Էզրաս Հասրաթի Հասրաթյանը։ Վախճանվել է 1981 թ. ապրիլի 24-ին Մոսկվայում։
1918-1919թթ. - Եղել է կոշիկ մաքրող (ք. Թիֆլիս)։
1921-1922թթ. – Հայկ.ՍՍՀ-ի Կենտրոնական Կոմիտեի կոմերիտմության տեխ. քարտուղար (տնտեսական գծով) Երևանում։
1922-1926թթ. - Ուսանել է Հայաստանի Պետական համալսարանում, ստացել է գյուղատնտեսի որակավոում,
1926-1930թթ. – ՀՊՀ-ի Բժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո՝բժշկի որոկավորում։
1923-1927թթ. - Եղել է բանվորների և 2-րդ աստիճանի դպրոցների ուսուցիչ (Երևան)։
1925-1930թթ – Լաբորանտ, ասիստենտ, դասախոս, լաբորատորիայի վարիչ Հայաստանի պետական համալսարանում։
1929թ. - ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։
1930-1933թթ. - ՍՍՀՄ ԳԱ ասպիրանտ (Լենինգրադ)։ 1933-1935թթ. - Ավագ գիտական աշխատող՝ Փորձարարական բժշկության ինստիտուտում (Ի.Պ. Պավլովի բաժանմունքում) (համատեղության կարգով)։
1933-1950թթ. - Ավագ գիտաշխատող(Լենինգրադ),ՍՍՌՄ ԳԱ լաբորատորիայի վարիչ (Մոսկվա)։
1935-1941թթ. - Բեխտերևի անվ. Ուղեղի ուսումնասիրության Ինստիտուտի «Կենտրոնական ներվային համակարգի ֆիզիոլոգիայի» բաժանմունքի վարիչ (Լենինգրադ) (համատեղության կարգով)։
1936-1941թթ. - Պոկրովսկու անվ. Պետ.մանկվժ. ին-տի «Կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի» ամբիոնի վարիչ(համատեղության կարգով)։
1939թ. - Լենինգրադի շրջանային, քաղաքային և մարզային պարգամավոր,
–ՍՄԿԿ 18-րդ համագումարի պատգամավոր(Մոսկվա),
–Ընտրվում է ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ։
1941-1943թթ. - Տաշքենդի Բժշկական ին-ի ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր(համատեղության կարգով)։
1943-1950թթ. - Բժիշկների կատարելագործման Կենտրոնական ինստիտուտի «Ավիացիոն ֆիզիոլոգիայի»
ամբիոնի պրոֆեսոր(Մոսկվա) (համատեղության կարգով։
1945թ. - ՍՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով,
– «Աշխատանքային արիության» մեդալով՝ Հայրենական Մեծ պատերազմում։
1947թ. - Ընտրվել է ՀՍՍՌ ԳԱ իսկական անդամ։
1949թ. - Շնորհվել է Առաջին մրցանակ Գիտությանը մատուցած ծառայությունների համար։
1951թ. - Ստացել է Ի.Պ. Պավլովի մրցանակ։
1950-1952թթ. Մոսկվայի Բարձրագույն նյարդային գործունեության և ինստիտուտի տնօրեն։
1953-1960թթ. - ԽՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի ԿՆՀ-ի լաբորատորիայի վարիչ։
1950-1960թթ. - ՄիաժամանակՄոսկվայի 2-րդ պետական բժշկական Ինստիտուտի «Ֆիզիոլոգիայի» ամբիոնի վարիչ։
1954թ. - Պարգևատրվել է Լենինի շքանշանով, երկրորդ անգամ՝1973թ.։
1950-1981թթ. - ՍՍՌՄ ԳԱ Բարձրագույն նյարդային գործունեության և նեյրոֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն։
1950-1960 թթ. - ՍՍՀՄ ԳԱ Բարձրագույն նյարդային գործունեության «Պայմանական ռեֆլեքսների» լաբորատորիայի վարիչ Մոսկվայում (համաեղության կարգով։
1960-1981 թթ. - « Ինտերմոզգ» միջազգային գիտական կազմակերպության նախագահ):
1961թ. - Պարգևատրվել է ՍՍՀՄ ԳԱ Նախագահության կողմից Ի.Պ. Պավլովի անվ. Ոսկե մեդալով։
1963թ. – ՍՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշանով։
1964թ. - «Բարձրագույն նյարդային Գործունե ություն» ամսագրի գլխ. խմբագիր,
–«Մեծ բժշկական հանրագիտարանի» Ֆիզիոլոգիայի բաժնի հրատարակչության հեղինակ, համախմբագիր։
1965թ. – «1945թ. Հայր.Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ» մեդալով։
1967թ. – «Հայր.Մեծ պատերազմում՝ Գերմանիայի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ» մեդալով։
1974թ. - Արժանացել է Հայկ.ՍՍՀ գիտության «վաստակավոր գործչի» պատվավոր կոչման։