Cover Image
close this bookՆերսիսյան Մկրտիչ Գեղամի (1910-1999)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մկրտիչ Գեղամի Ներսիսյանը ծնվել է 1910 թ. նոյեմբերի 25-ին ՀՍՍՀ Աշտարակի շրջանի Փարպի գյուղում: Վախճանվել է 1999 թ. հունվարի 28-ին Երևանում։
1927 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան երկրորդ աստիճանի դպրոցը։
1931 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։
1938 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։
1939 թ. շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1940 թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
1940-1941 թթ. ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի պատմության և նյութական կուլտուրայի ինստիտուտի դիրեկտոր։
1941-1943 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
1944-1947 թթ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի դիրեկտորի տեղակալ։
1946-1955 թթ. Երևանի պետական համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։
1947 թ. շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1948 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
1950 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1950-1960 թթ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ վիցեպրեզիդենտ։
1950-1978 թթ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ։
1951-1955 թթ. ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։
1952, 1966-1976 թթ. Հայաստանի կոմկուսի XVI, XXIV-XXVI համագումարի պատգամավոր։
1953 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1957-թ. գիտական գործուղում Բուլղարական ժողովրդական հանրապետություն։
- Մասնակցել է արևելագետների առաջին համամիութենական խորհրդակցությանը (Տաշքենդ)։
1958-1999 թթ. “Պատմա-բանասիրական հանդեսի” գլխավոր խմբագիր։
1959-1962 թթ. ՀՍՍՀ ԳԱ խմբագրական-հրատարակչական խորհրդի նախագահ։
1960 թ. մասնակցել է արևելագետների միջազգային XXV կոնգրեսին (Մոսկվա)։
1961 թ. շնորհվել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։
1962-1965 թթ. ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմուքի ակադեմիկոս-քարտուղար։
1962-1980 թթ. “Հայ ժողովրդի պատմություն” բազմահատորյակի գլխավոր խմբագրության անդամ։
1965-1966 թթ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ վիցեպրեզիդենտ։
1966-1977 թթ. Երևանի պետական համալսարանի ռեկտոր։
1966-1979 թթ. Սովետական Միության Գերագույն սովետի դեպուտատ։
1966-1980 թթ. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամ։
1969-1980 թթ. Սովետա-բուլղարական համամիութենական ընկերության հայկական մասնաճյուղի նախագահ։
1970-1980 թթ. Սովետա-բուլղարական համամիութենական ընկերության նախագահի տեղակալ և նախագահության անդամ։
1970 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով։
- Կարակասում (Վենեսուելա) կայացած միջազգային կոնգրեսում սովետական պառլամենտական պատգամավորության անդամ։
1970-1980 թթ. Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ և հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմության գիտաճյուղային խորհրդի նախագահ։
1977-1980 թթ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ։
1980 թ. պատմագիտության բնագավառում ունեցած վաստակի, գիտական կադրերի պատրաստման համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։
1995 թ. պարգևատրվել է “Մովսես Խորենացի” մեդալով (առաջինը Հայաստանի Հանրապետությունում)