Cover Image
փակիր այս գիրքըԽաչիկյան Լևոն Միքայելի (1964-)
Դիտել փաստաթուղթըԼ. ԽԱՉԻԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Պրոֆեսոր Լևոն Խաչիկյանը ծնվել է 1964թ. մարտի 6-ին: Ամուսնացած է, ունի երկու երեխա` Գաբրիելան և Ալեքսանդրը: 1985 թ. ստացել է Սիդնեյի UNSW համալսարանի կենսաքիմիկոսի և մանրէաբանի մասնագիտություններով բակալավրի կոչում: 1986 թ. Խաչիկյանը արժանացել է առաջին կարգի մրցանակի Սիդնեյի UNSW համալսարանում՝ «կենսաքիմիա» մասնագիտությամբ: 1993 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ մոլեկուլյար բժշկության մասնագիտությամբ: 2004թ. պաշտպանել է դոկտորական թեզ մոլեկուլային բժշկության մասնագիտությամբ, որը նվիրված էր արտերիալ (զարկերակային) անոթների պատերի բջիջների տրանսկրիպցիայի հարցերին:
Նա անոթային կենսաբան է, որի գիտահետազոտական աշխատանքն ուղղված է այն հիմնական տրանսկրիպցիոն մեխանիզմների բացահայտմանը, որոնք բերում են վնասակար գեների արտանետմանը մեր արյան անոթներ: Նա առաջիններից մեկն էր, ով հիմնական ռեգուլյատոր գեների վերաբերյալ նոր ռազմավարություն մշակեց տարբեր անոթային խանգարումների դեպքերում, ինչպես, օրինակ, անգիոպլաստիկայի հետևանքով առաջացած ռեստենոզ, արտրիտ, ակնային ռևասկուլյարիզացիա, ուռուցքների անգիոգենեզ և դրանց աճը: Տպագրել է ավելի քան 150 գիտական աշխատություն, այդ թվում՝ հիմնահոդվածներ “Science”, “Nature Medicine” և “Nature Biotechnolog”-ն ամսագրերում: Նրա հայտնագործությունների կլինիկական փորձարկումները, որոնց թիրախն են «հիմնական մոլեկուլյար կարգավորումները», կսկսվեն մաշկային քաղցկեղ ունեցող հիվանդներից 2010թ.-ին: Նրա նորարարական հետազոտություններն արժանացել են մի շարք պարգևների, այդ թվում‘ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պարգև՝ առողջապահության և բժշկության բնագավառում հետազոտությունների կատարելության համար, ԳլաքսոՍմիթՔլայն Ավստրալիայի պարգև՝ հետազոտությունների կատարելության համար, Գոտշալկի պարգև՝ Ավստրալիայի Գիտությունների ակադեմիայի կողմից, Եուրեկայի շնորհ՝ գիտահետազոտական աշխատանքների համար և Եուրեկայի շնորհ՝ բժշական բնագավառում հետազոտությունների համար (Ավստրալիայի թանգարանի կողմից) և առաջին մրցանակ UNESCO-ի կողմից՝ հովանավորված «Քվարիզմի Միջազգային պարգևատրություններ գիտության և տեխնիկայի ոլորտում»:
Պրոֆեսոր Խաչիկյանը ստացել է կենսաքիմիայի դիպլոմ` առաջին կարգի պարգևներով և գիտությունների թեկնածուի դիպլոմ բջջային և մոլեկուլյար կենսաբանության ասպարեզում Նյու Սաութ Ուելսի Համալսարանում, այնուհետև ուսումնասիրել է տրասկրիպցիոնալ հսկում Բիրմինհեմում և Կանանց հիվանդանոցում, (Հարվարդի բժշական դպրոց, Բոստոն):
2004թ. 40 տարեկան հասակում նա ստացավ պրոֆեսորի կոչում Նյու Սաութ Ուելսի Համալսարանում և DSc շնորհ՝ սրտանոթային պաթոլոգիաների և տրանսլյացիոն հետազոտությունների բնագավառուն: 2008 թ. պրոֆեսոր Խաչիկյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյանանդամ: Ներկայումս Լևոն Խաչիկյանը Սիդնեյի Նյու Սաութ Ուելսի համալսարանի Անոթային հետազոտությունների կենտրոնի տնօրենն է, ղեկավարել է 22 գիտական աշխատություններ և մոտ 29 գիտական կոնֆերանսներ:
Պրոֆեսոր Խաչիկյանի գիտական ուղղվածությունը ընդգրկում է սիրտ-անոթային հիվանդությունները և քաղցկեղը, որոնց ախտահարումն ամենաարդիականն է և ուղեկցվում է մեծաքանակ մահացությամբ:
Սիրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը դեռևս ամենատարածված հիվանդություններն են, և ամենահաճախակի մահացության դեպքերի պատճառը: Դրանց և միլիոնավոր այլ հիվանդությունների պաթոգենեզը ուղեկցվում է մեր արյան մեջ մոլեկուլյար և բջջային փոփոխություններով:
Պրոֆեսոր Լևոն Խաչիկյանի հետազոտություններն ընդգրկում են տրանսկրիպցիոնալ հսկման հիմնական համակարգերը և ինդուցվող գեն-կարգավորող ցիկլերը, որոնք հանգեցնում են անոթային հիվանդությունների: Նրա ղեկավարած խումբը մշակում է նաև նոր փորձնական դեղամիջոցներ, որոնք ունեն տարբեր տիպի առողջական խնդիրների կարգավորման պոտենցիալ՝ սկսած քաղցկեղից և բորոեքումներից՝ մինչև աչքի և սրտի հիվանդությունները: Պրոֆեսոր Խաչիկյանի գիտական ծրագիրն ունի երկու հիմնական նպատակ.
1. Ավելի լավ ըմբռնել, թե ինչպես են վնասակար գեները կարգավորվում անոթային բջիջներում: Այս բաժինը հետազոտում է նախաբորբոքային ցիտոքսին-կախյալ գենի արտահայտման մեխանիզմները և այն պոստ-տրանսլյացիոն մեխանիզմները, որոնք փոփոխում են սպիտակուցի հատկությունները, պրոտեինազայի հսկումը, անոթային բջիջների վնասումից ինդուցված կամ անջատված նոր գեների մեկուսացումն ու բնութագիրը, ինչպես նաև անոթային բջիջների միգրացիայի և տարածման մոլեկուլյար հսկումը: Խումբն ունի նեոինտիմայի կազմավորման, անգիոգենեզիսի, ուռուցքների աճի, միոկարդիալ իշեմիայի և բորբոքումների մոդելների ստեղծման զգալի փորձ կենդանիների վրա:
2. Մշակել նոր անոթային թերապևտիկ միջոցներ: Լաբորատորիան կիրառում է իր սեփական հիմնարար հետազոտությունների արդյունքները՝ մշակելով նոր «հակագեն» և «գենաթերապևտիկ» ռազմավարություն՝ նշանակետ ունենալով հիմնական կարգավորող գեները միլիոնավոր անոթային խանգարումներից: Այստեղ ներգրավված են բազմաթիվ կլինիկական մասնագետներ, ակադեմիկոսներ և դեղագործ-խորհրդատուներ:
2008 թ. պրոֆեսոր Լևոն Խաչիկյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասամանյան անդամ: Սերտորեն համագործակցելով ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի հետ, առաջարկվել և համատեղ իրականացվում է աշխատանք սրտամկանի ախտահարման ժամանակ մեռուկացման ենթարկված օջախի սահմանափակման և այդ պրոցեսի վրա ինստիտուտում ստացած կենսաբանական ակտիվ նյութերի ազդեցության ուսումնասիրության վերաբերյալ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2010, հունվար, № 1