Cover Image
close this bookՂարիբյան Գրիգոր Մարգարի (1924-1991)
View the documentԳ. Մ. ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԳ. Մ. ՂԱՐԻԲՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գրիգոր Մարգարի Ղարիբյանը ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում: Վախճանվել է 1991 թ. հունիսի 9-ին Երևանում:
1943 թ. ավարտել է Բաքվի թիվ 16 միջնակարգ դպրոցը:
1948 թ. ավարտել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը:
1948-1951 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ:
1951-1964 թթ. Երևանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում կարդացել է դասական և քվանտային էլէկտրոդինամիկայի, էլեկտրոնային տեսության և հարաբերականության տեսության դասընթաց:
1952 թ. ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1952-1958 թթ. ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի գիտքարտուղար:
1954 թ. արժանացել է ՍՍՀՄ ԳԱ նախագահության պարգևին` «Մեզոնների սպեկտրները տիեզերական ճառագայթում» աշխատության համար:
1959 թ. բարձր էներգիաների մասնիկների ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի մասնակից /Կիև/:
1959-1965 թթ. ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի /1963 թվականից` ՍՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտե Երևանի ֆիզիկայի ինստիտուտ/ գիտական աշխատանքի գծով դիրեկտորի տեղակալ:
1961 թ. ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1963 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1965-1969 թթ. ՀՍՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տեսության բաժնի վարիչ:
1965-1972թթ. ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ:
1966-1987 թթ. «Հայկական ՍՍՀ ԳԱ տեղեկագիր. Ֆիզիկա» հանդեսի պատասխանատու խմբագիր:
- Երևանի ֆիզիկայի ինստիտուտի լիցքավորված մասնիկների և նյութի փոխազդեցության լաբորատորիայի վարիչ:
1967 թ. գործուղվել է ԳՖՀ /Համբուրգ/ և Անգլիա /Մանչեստեր/:
1968 թ. գործուղվել է Ավստրիա /Վիեննա/ և Ֆրանսիա / Վերսալ/ բարձր էներգիաների ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսներին մասնակցելու նպատակով:
1969-1987 թթ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհող մասնագիտացված խորհրդի անդամ:
1970 թ. բարձր էներգիաների ֆիզիկայի սարքավորումներին նվիրված միջազգային կոնֆերանսի մասնակից:
- Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար` ի նշանավորումն Վ.Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալով:
1970-1973 թթ. Երևանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում կարդացել է «Արագ մասնիկների անցումը նյութի միջով» հատուկ դասընթաց:
1971 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ իսկական անդամ:
- Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1972 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
1973 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1973-1991 թթ. ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար և նախագահության անդամ:
1974-1987 թթ. ՍՍՀՄ ԳԱ էլեկտրամագնիսական փոխազդեցությունների ֆիզիկայի գծով գիտական խորհրդի անդամ:
1977 թ. բարձր էներգիաների լիցքավորված մասնիկների անցումային ճառագայթմանը նվիրված միջազգային առաջին սիմպոզիումի մասնակից /Երևան/:
1981 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկրորդ շքանշանով:
1982 թ. պարգևատրվել է ՀՍՍՀ ԳԱ «Վաստակագրով»` գիտության զարգացման գործում ներդրած վաստակի համար:
1983 թ. բարձր էներգիաների մասնիկների անցումային ճառագայթմանը նվիրված համամիութենական երկրորդ սիմպոզիումի մասնակից /Երևան/:
1984-1987 թթ. ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտին առընթեր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան շնորհող մասնագիտացված խորհրդի նախագահ:
1984 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության շքանշանով: