Cover Image
close this bookՂափանցյան Գրիգոր Այվազի (1887-1957)
View the documentԳ. Ա. ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ա. ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Գրիգոր Այվազի Ղափանցյանը ծնվել է 1887 թ. փետրվարի 2-ին Աշտարակում, որտեղ էլ ստացել է նախնական երկամյա կրթություն։ Վախճանվել է 1957 թ. մայիսի 3-ին Երևանում։
1899 թ. կրթությունը շարունակելու նպատակով մեկնել է Պետերբուրգ։
1908 թ. Պետերբուրգում գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ։
1909 թ. տեղափոխվել է Պետերբուրգի Պետական համալսարանի Արևելյան ֆակուլտետի հայերեն-վրացերեն բաժինը։
1913 թ. առաջին կարգի դիպլոմով ավարտել է Պետերբուրգի համալսարանը։
1913-1917 թթ. Ղափանցյանը աշխատել է Էջմիածնի ճեմարանում, ուր դասավանդել է ընդհանուր լեզվաբանություն և հայերենի համեմատական քերականություն։
1914 թ. մասնակցել է Անիի՝ Նիկողայոս Մառի կազմակերպած, պեղումներին։
1917-1921 թթ. դասավանդել է Երևանի գիմնազիայում։
1918 թ. մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին:
1914 թ. «Արարատ» ամսագրում լույս է տեսնում նրա գիտական առաջին աշխատանքները՝ «Հնագույն մի քանի հուշարձաններ», «Լեզվաբանական դիսցիպլիններ և լեզու»։
1917 թ. Էջմիածնի ճեմարանի փակվելու պատճառով տեղափոխվել է Երևան։
1921–1941 թթ. դասավանդել է Երևանի Պետական համալսարանում։
1925 թ. լույս են տեսել նրա հայագիտական և լեզվաբանական կարևոր նշանակություն ունեցող հինգ տասնյակ աշխատություններ։
1930 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում:
1931 թ. լույս է տեսել նրա տքնաջան աշխատանքի արդյունքը՝ «Chetto Armeniaca»-ն։
1942 թ. արժանացել է վաստակավոր գիտական գործչի և բանասիրական գիտությունների դոկտորի կոչումներին։
1943 թ. Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հիմնադրումից հետո՝ Ակադեմիայի հիմնադիր անդամ, ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
1943-1949 թթ. ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի նախագահ։
1944-1946 թթ. Ն. Մառի անվան Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1950-1956 թթ. Լեզվի ինստիտուտի տնօրեն։