Cover Image
close this bookՍարինյան Սերգեյ Ներսեսի (1924-2017)
View the documentՍ. Ն. ՍԱՐԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Ն. ՍԱՐԻՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1924 թ. նոյեմբերի 17 –ին ծնվել է Սերգեյ Ներսեսի Սարինյանը Լեռնային Ղարաբաղի Խաչենի շրջանի Սեյտիշեն գյուղում, ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2017 թ. հունիսի 9-ին Երևանում։
1930-1937 թթ. սովորել և ավարտել է գյուղի յոթնամյա, իսկ 1941-ին Խնձորեստանի միջնակարգ դպրոցը, և հայրենի գյուղի թերի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։
1942 թ. օգոստոսին զորակոչվել է Խորհրդային բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին ՝ Հյուսիս-կովկասյան ռազմաճակատում։
1943 թ. նոյեմբերին զորացրվել է։
1944 թ. ընդունվել և 1949 –ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1948 թ. ընդունվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերը։
1990 թ. հրաժարվել է այդ կուսակցությունից։
1949-1952 թթ. սովորել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։
1953 թ. «Ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ» թեզի պաշտպանությամբ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1952 թ. աշխատել է ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում, նախ՝ կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատողի պաշտոնով։
1960 թ. եղել է հայ նոր գրականության բաժնի վարիչ։
1967 թ. «Հայկական ռոմանտիզմ» թեզի պաշտպանությամբ ստացել է բանասիրության դոկտորի գիտական աստիճան։
1970 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։
1957 թ. դարձել է Հայաստանի գրողների միության անդամ։
1985 թ. արժանացել է հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչման։
1980 թ. Պետական մրցանակի դափնեկրի կոչման։
1968 թ. հայրենական պատերազմում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է ՝«Մարտական ծառայությունների համար», «Անձնվեր աշխատանքի համար»(1980թ.) և «Հայրենական պատերազմի II աստիճանի»(1985թ.) շքանշաններով։
1990 թ. փետրվարին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակդեմիայի թղթակից – անդամ։
1992 թ. ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվ. գրականության ին-տի խմբի ղեկավար և գլխ. գիտաշխատող:
1996 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակդեմիայի ակադեմիկոս: