Cover Image
close this bookԱլեքսանյան Յուրի Թադևոսի (1938-2023)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Յու. Թ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Յու. Թ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Յու. Թ. Ալեքսանյանը ծնվել է 1938թ. հուլիսի 9-ին Հայկական ԽՍՀ Ստեփանավան քաղաքում: Վախճանվել է 2023 թ. օգոստոսի 15-ին:
1955 թ. ավարտել է Ա. Ս. Պուշկինի անվան Ստեփանավանի ռուսական միջնակարգ դպրոցը:
1961 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժ-կանխարգելիչ ֆակուլտետը:
1961-1963 թթ. բժիշկ Հայկական ԽՍՀ Ստեփանավանի շրջանում:
1963-1967 թթ. գենետիկայի գծով ասպիրանտ Երևանի պետական բժշկական ինստիտուտում, անցնելով ասպիրանտուրան ԽՍՀՄ ԲԳԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում (Մոսկվա):
1967 թ. Մոսկվայում ԽՍՀՄ ԲԳԱ Մանրէաբանության և համաճարակաբանության միջինստիտուտային խորհրդի նիստում պաշտպանել է բժշկագիտության թեկնածուական թեզ «Առնետի կարցինոմայի իմունակենսաբանական ուսումնասիրությունը հոմոտրանսպլանտացիայի և միաշերտ կուլտուրաներում աճեցման ընթացքում» թեմայով:
1967-1974 թթ. կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող Հայկական ԽՍՀ փորձարարական կենսաբանության ինստիտուտի իմունաբանության լաբորատորիայի ղեկավար:
1970 թ. ՀԽՍՀ ԳԱ նախագահության որոշմամբ հաստատվել է ավագ գիտաշխատողի կոչումը «Մանրէաբանություն» մասնագիտությամբ:
1975-1985 թթ. իմունոգենեզի մոլեկուլային հիմունքների լաբորատորիայի ղեկավար (1984թ. վերանվանվել է մոլեկուլա-բջջային իմունաբանության լաբորատորիայի) ՀԽՍՀ ԳԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում (1991թ.-ից՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ):
1980-1999 թ. Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում կարդացել է իմունաբանության մասնագիտական կուրսը:
1985 թ. Մոսկվայում ԽՍՀՄ ԱՆ իմունաբանության ինստիտուտում պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորի հայցման ատենախոսությունը «Ուռուցքային բջիջների իմունաբանությունը երկարատև կուլտիվացման և հիբրիդիզացիայի ընթացքում» թեմայով:
1986-2006 թթ. ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ-ի տնօրեն, միաժամանակ 1991թ.-ից իմունաբանության լաբորատորիայի (2006թ.-ից՝ համաճարակաբանության և իմունաբանության) ղեկավար նույն ինստիտուտում:
1986 թ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ «մոլեկուլային կենսաբանություն» մասնագիտությամբ:
1986 թ. ԽՍՀՄ ԳԱԱ գիտական խորհրդի անդամ բջջաբանության հիմնահարցերով:
1989 թ. գիտական նվաճումների պրոպագանդման երկարատև գործունեության համար պարգևատրվել է համամիութենական «Գիտելիք» ընկերության «Շնորհակալագրով»:
1989 թ. մանրէաբանների, համաճարակաբանների և մակաբուծաբանների համամիութենական գիտական ընկերության վարչության անդամ:
1993 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում «ալլերգոլոգիա և իմունոլոգիա» մասնագիտությամբ:
1996 թ. ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս) «մոլեկուլային կենսաբանություն» մասնագիտությամբ:
1997-2012 թթ. Հայկական բժշկական ինստիտուտի իմունաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ամբիոնի ղեկավար, վարելով «իմունաբանություն» դասընթացը:
2000 թ. ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
2000 թ. ընտրվել է Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս):
2001-2011 թթ. ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի իմունաբանության դասընթացի ղեկավար:
2002 թ. Մարդու և բնության պահպանության և էկոլոգիայի գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ։
2003 թ. ընտրվել է «Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) պատվավոր անդամ:
2003 թ. ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ-ի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ և առողջապահության բնագավառում ունեցած ներդրման համար ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է «Շնորհակալագրով»:
2007-2018 թթ.Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պրոֆեսոր իմունաբանության գծով:
2007-2017 թթ. ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ-ի գիտական խորհրդական, միաժամանակ համաճարակաբանության և իմունաբանության լաբորատորիայի ղեկավար:
2007 թ. Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի կողմից արժանացել է «Գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման և պարգևատրվել «Գիտնականի Աստղ» շքանշանով:
2008-2018 թթ.«Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր:
2011 թ. ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է «Շնորհակալագրով»:
2014-2020 թթ. Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր (վարելով իմունաբանության գծով դասընթացը կլինիկական օրդինատորների համար):
2018-2020 թթ. ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գիտական խորհրդական: