Ծնվել է Արևմտյան ՀայաստանիԽարբերդ քաղաքում։ 1931 թվականին ավարտել է Բեյրութի ավետարանական քոլեջը։ Այնուհետև աշխատել է Լիբանանի և Կիպրոսի հայկական թերթերի խմբագրություններում և դպրոցներում։ Մի քանի տարի դասավանդել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում։ Եղել է Լիբանանի կոմունիստական կուսակցության անդամ։ Խմբագրել է Լիբանանի կոմկուսի հայկական բաժանմունքի օրգան «Ժողովրդի ձայն» (Բեյրութ) օրաթերթը։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1946-1965 թվականներին աշխատել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում և ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում։ Մահացել է Երևանում[1]։
Հ. Բուջիկանյանի կատարած թարգմանությունները (անգլերենից և ֆրանսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերբերտ Ուելս, Անտեսանելի մարդը։ Պատերազմ օդում (վիպակներ, որոնցից առաջինը թարգմանել է Հ. Բուջիկանյանը), Ե., Հայպետհրատ, 1959. 446 էջ։
Օնորե դը Բալզակ, Երկերի ժողովածու 10 հատորով, Մարդկային կատակերգություն, հատոր 7 (գրքի մեջ մտնող «Հովտաշուշանը» վեպը թարգմանել է Հ. Բուջիկանյանը), Ե., Հայպետհրատ, 1959, 808 էջ։