Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ցոլակ Խաչատուրի Պողոսյան (նոյեմբերի 4, 1925(1925-11-04), Չամդուրա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - դեկտեմբերի 30, 1978(1978-12-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Ծնվել է Վրացական ԽՍՀՄ Ախալքալաքի շրջանի Չամդուրա գյուղում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը, 1961 թվականին՝ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը։ Ուսումնառությանը տարիներին աշխատել է Ախալքալաքի դպրոցում որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, ապա շրջանային թերթի խմբագրությունում։ 1961 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել ՀԿԿ Երևանի Սպանդարյանի շրջկոմում, որպես հրահանգիչ, ապա կազմակերպչական բաժնի վարիչ, իսկ 1967-1970 թվականներին՝ շրջկոմի երկրորդ քարտուղար։ 1970-1971 թվականներին աշխատել է «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» և «Սովետական մանկավարժ» ամսագրերի խմբագրություններում, 1971-1973 թվականներին «Հայաստան» հրատարակչությունում որպես թարգմանական գրականության խմբագրության վարիչ։ 1973-1978 թվականներին եղել է Երևանի Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆ կոմբինատի տնօրենը։ Մահացել է Երևանում[1]։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը[2]։
Ց. Պողոսյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստոյանով Ծ., Մենք և Արչին, Երևան, Հայպետհրատ, 1963, 162 էջ։
- Կրուստեն Է., Գարնան որոնումներ, Երևան, Հայպետհրատ, 1964, 312 էջ։
- Մոլնար Գ., Մարթա, Երևան, «Հայաստան», 1965, 424 էջ։
- Ամադու Ժ., Կարմիր ծիլեր, Երևան, «Հայաստան», 1967, 400 էջ։
- Կոնստանդին Թ., Կեսգիշերին կընկնի աստղը, Եչրան, «Հայաստան», 1969, 468 էջ։
- Արդամատսկի Վ., Հատուցում, Երևան, «Հայաստան», 1971, 644 էջ։
- Սիլվաշի Լ., Սև պատուհանները, Երևան, «Հայաստան», 1972, 416 էջ։
- Չեխով Ա., Սարսափ, Երևան, «Հայաստան», 1973, 16 էջ։
- Չակովսկի Ա., Բլոկադա, հ. 1, Երևան, «Հայաստան», 1973. 792 էջ։
- Տիտով Վ., Վիրավոր Կիվիվը, Երևան, «Հայաստան», 1974, 16 էջ։
- Չակովսկի Ա., Բլոկադա, հ. 2, Երևան, «Հայաստան, 1974, 728 էջ։
- Սավա Դանգուլով, Կուզնեցկի մոստ, հ. 1, Երևան, «Հայաստան», 1975, 640 էջ։
- Չակովսկի Ա., Բլոկադա, հ. 3, Երևան, «Սովետական գրող», 1977, 896 էջ։
- Սավա Դանգուլով, Կուզնեցկի մոստ, հ. 2, Երևան, «Սովետական գրող», 1978, 576 էջ։