Փնտրիր որը պարունակում է բառեր  

 

Այս հավաքածուի մասին

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է, կոչվում է նաեւ Պատրիարքություն Հայոց Թուրքիո: Հիմնադրվել է 1461թ.: Աթոռանիստը Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցին է: Մատենադարանի շենքը կառուցվել է 1963ին, Շնորհք Պատրիարքի շրջանին, Պոլսո թաղային խորհուրդների նվիրատվությամբ, եւ ծառայել է որպես դիվանատուն։ Հետագայում շենքը “Գալուստ Կիւլպէնկեան” հիմնարկի նյութական աջակցությամբ կահավորվում է որպես գրադարան, ուր եւ հանգրվանում է հայերեն հնատիպ գրքերի հավաքածուն։ Պատրիարքարանի մեջ, Պատրիարաքական պաշտոնասենյակին կից առկա էին անջատ հավաքածուներ, որոնք կազմված էին Մեսրոպ, Գարեգին Ա., Շնորհք Ա. եւ Գարեգին Բ. պատրիարքների անձնական գրքերից։ Պատրիարքարանի պատմական շենքի նորոգության նախօրյակին, Մեսրոպ Բ. Պատրիարքի տնօրինությամբ Մատենադարանի շենքը ընդհանուր բարեզարդության ենթարկվեց եւ բոլոր հավաքածուները իրար ձուլվելով կազմեցին այսօրվա Մատենադարանը։
2004 թվականին Պատրիարքարանի Մատենադարանը կոչվեց Հայ եկեղեցու պատմագրության մեծ երախտավոր եւ 1896-1908 թվականներին Պատրիարքական Աթոռի երանաշնորհ գահակալ Մաղաքիա Պատրիարք Օրմանեանի անվամբ։
Սույն շտեմարանում ներկայացված են 1512 թվականից մինչեւ 1940 թվականը ներառյալ հայ գրքի համահավաք մատենագիտություններում չներառված հայերեն եւ հայատառ թուրքերեն նորահայտ անուններ կամ ըստ մատենագիտական աղբյուրների նկարագրված գրքեր, ինչպես նաեւ օրացույցներ եւ ատենագրություններ:

Ինչպես գտնել տեղեկատվություն Օրմանեան մատենադարանի նորահայտ գրքեր հավաքածուի մեջ

Առկա են 7 եղանակներ այս հավաքածուի մեջ տեղեկատվություն գտնելու համար:

  • որոնիր որոշակի բառեր, որոնք հանդիպում են տեքստում սեղմելով Որոնում կոճակը
  • Թերթիր փաստաթղթերը ըստ Հեղինակ սեղմելով Հեղինակներ կոճակը
  • Թերթիր փաստաթղթերը ըստ Վերնագիր սեղմելով Վերնագրեր կոճակը
  • Թերթիր փաստաթղթերը ըստ Հրատարակիչ սեղմելով Հրատարակիչներ կոճակը
  • Թերթիր փաստաթղթերը ըստ Վայր սեղմելով Վայր կոճակը
  • Թերթիր փաստաթղթերը ըստ Տարեթիվ սեղմելով Տարեթվեր կոճակը
  • Թերթիր փաստաթղթերը ըստ Նյութի տեսակ սեղմելով Նյութի տեսակ կոճակը